Ինչպե՞ս մի ֆուտբոլիստ փոխեց մուսուլմանների կերպարը Մեծ Բրիտանիայում
Սթենֆորդի համալսարանի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ «Լիվերպուլի» աստղ, եգիպտացի մուսուլման Մոհամեդ Սալահի ներկայությունը զգալի ազդեցություն է ունեցել բրիտանական Մերսիսայդ շրջանում իսլամաֆոբիայի նվազեցման վրա։
Հղում անելով ԱԲՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ երբ 2017 թվականին Մոհամեդ Սալահը միացավ Լիվերպուլի թիմին, Մերսիսայդ շրջանում մուսուլմանների դեմ ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների մակարդակը նվազեց մոտ 19 տոկոսով, մինչդեռ այլ հանցագործությունների թիվը մնաց անփոփոխ։
Բրիտանացի ֆուտբոլային երկրպագուների ավելի քան 15 միլիոն թվիթների ուսումնասիրությունը փաստում է, որ «Լիվերպուլի» երկրպագուների շրջանում հակաիսլամական բովանդակություն պարունակող թվիթների թիվը կիսով չափ նվազել է՝ 7.2%-ից հասնելով 3.4%-ի։
Հետազոտողները այս փոփոխությունը բացատրում են իսլամական մշակույթի վերաբերյալ հանրային իրազեկվածության աճով՝ Մոհամեդ Սալահի նման հայտնի և հաջողակ գործչի միջոցով, ով դրական օրինակ է ծառայել մուսուլմանների համար ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլև սոցիալական շփումներում։
Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները վկայում են, որ հայտնի և սիրված մարդկանց ներկայությունը կարող է կարևոր դեր խաղալ կրոնական նախապաշարմունքների նվազեցման և խաղաղ համակեցության խթանման գործում։

Սալահի բարոյական դրական կերպարը 2021 թվականին երկու անգլիացի քույրերի մոտ հետաքրքրություն առաջացրեց իսլամի նկատմամբ, և երկու քույրերն էլ, ի վերջո, իսլամ ընդունեցին։ Էմին ու Նիկին ասել են, որ իրենց վրա ազդել է Եվրոպայի մուսուլմանների բարոյականությունը և Մոհամեդ Սալահի համեստությունը։ Իսլամի մասին որոշ ուսումնասիրություններցի հետո քույրերը որոշել են ըդնունել այս կրոնը։