ԱՄՆ-ի վերդարձը Բագրամ / Աֆղանստանում գտնվող Բագրամ ռազմաբազա վերադառնալու մասին ԱՄՆ
https://parstoday.ir/hy/news/world-i237250-ԱՄՆ_ի_վերդարձը_Բագրամ_Աֆղանստանում_գտնվող_Բագրամ_ռազմաբազա_վերադառնալու_մասին_ԱՄՆ
նախագահի վերջին հայտարարությունները կրկին ուշադրությունը կենտրոնացրել են Ասիայի սրտում գտնվող այս զգայուն կետի վրա։ Դա, ըստ Վաշինգտոնի, կարող է լինել հաղթաթուղթ Չինաստանի և Ռուսաստանի հետ առճակատման մեջ, բայց թալիբների համար դա նշանակում է ինքնիշխանության խախտում և վերադարձ օկուպացիայի օրերին։
(last modified 2025-09-22T06:01:39+00:00 )
Սեպտեմբեր 22, 2025 09:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի վերդարձը Բագրամ / Աֆղանստանում գտնվող Բագրամ ռազմաբազա վերադառնալու մասին ԱՄՆ

նախագահի վերջին հայտարարությունները կրկին ուշադրությունը կենտրոնացրել են Ասիայի սրտում գտնվող այս զգայուն կետի վրա։ Դա, ըստ Վաշինգտոնի, կարող է լինել հաղթաթուղթ Չինաստանի և Ռուսաստանի հետ առճակատման մեջ, բայց թալիբների համար դա նշանակում է ինքնիշխանության խախտում և վերադարձ օկուպացիայի օրերին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Բագրամ ավիաբազա վերադառնալու իր ծրագրի մասին, որը գտնվում է Չինաստանի միջուկային օբյեկտներից ընդամենը «մեկ ժամ հեռավորության վրա»։ ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ եթե թալիբները չվերադարձնեն բազան,  կբախվեն «վատ բաների հետ»։

Հատկանշական է, որ ավելի վաղ Աֆղանստանում ԱՄՆ նախկին դեսպան Զալմայ Խալիլզադը  բարձրացրել էր Բագրամի միջոցով ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի և Թալիբանի համագործակցության հնարավորության հարցը: Սակայն Թալիբանի պաշտոնյաները կտրուկ էին արձագանքել հայտարարությանը: Թալիբանի ԱԳ նախարար Ամիր Խան Մոթթաքին հայտարարել է, որ Աֆղանստանը այն երկիրը չէ, որը կընդունի որևէ ագրեսիա, և ԱՄՆ երկու տասնամյակի ներկայության ձախողումը ցույց է տվել, որ «վերաօկուպացիան» անհասանելի երազանք է։

Թալիբանի Ներքին գործերի նախարարության խոսնակը նույնպես Բագրամի հանձնումը Միացյալ Նահանգներին անվանել է «անիրատեսական» և անհնար։ 

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ փորձագետների՝ թալիբների դիրքորոշումները այս հարցում միասնական չեն։ Թալիբների մի մասը Միացյալ Նահանգների վերադարձը համարում է  դավաճանություն իդեալներին, սակայն մեկ այլ խումբ, հավանաբար, դա տեսնում է որպես միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու և ֆինանսական օգնություն ստանալու հնարավորություն։
Միևնույն ժամանակ, Քաբուլի կառավարության խոսնակ Համդուլլահ Ֆիտրատը հայտարարել է, որ 2020 թվականի Դոհա-Կատար համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավորվել է չկիրառել ուժ կամ սպառնալիքներ Աֆղանստանի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ և չմիջամտել երկրի ներքին գործերին։

Ըստ 2020թ․ Թալիբանի և Թրամփի վարչակազմի միջև կնքված համաձայնագրի՝ բոլոր օտարերկրյա ուժերը պետք է լքեին Աֆղանստանը մինչև 2021 թվականը, որից հետո Թալիբանը ձևավորեց ժամանակավոր կառավարություն, որն այժմ կառավարում է երկիրը։

Աֆղանստանի Բագրամ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմական բազան Աֆղանստան 20-ամյա ներխուժման ընթացքում և մինչև 2021 թվականին Վաշինգտոնի զորքերի լիակատար դուրսբերումն այդ երկրում ամենախոշոր ամերիկյան աբզան էր։ Քաբուլից հյուսիս գտնվող բազան ռազմավարական կետ է Չինաստանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի և նույնիսկ Ռուսաստանի մոնիթորինգի համար։ 

Վաշինգտոնի տեսանկյունից, Աֆղանստանում չինական ազդեցության կանխումը և տարածաշրջանում Պեկինի նախագծերի զսպումը Բագրամը վերադարձնելու հիմնական նպատակներից մեկն է։ Այնուամենայնիվ, Աֆղանստանի քաղաքական և անվտանգության պայմանները, ինչպես նաև անցյալի օկուպացիայի դառը փորձը, ԱՄՆ-ի Բաղրամ վերադառնալու ապագան անորոշության մեջ են թողել։