Իրանի ԱԳ նախարար. ԱՄՆ-ի մաքսիմալիստական պահանջները խոչընդոտեցին համաձայնության կայացումը
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Իրանի միջուկային հարցում փոխզիջման հասնելու հիմնական խոչընդոտներն են ԱՄՆ-ի մաքսիմալիստական պահանջները և Եվրոպայի համընթացությունը։
Նյու Յորք կատարած իր այցի ավարտից առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին լրագրողներին հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում միջուկային բանակցությունների վերաբերյալ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել երեք եվրոպական երկրների իր գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ, ասելով.«Ջանք է գործադրվել երկու կողմերի առաջարկների միջև փոխզիջում լինի»։
Արաղչին այս փոխզիջմանը չհասնելու հիմնական պատճառը նշել է Միացյալ Նահանգների մաքսիմալիստանական պահանջները և եվրոպական երկրների աջակցությունը այս դիրքորոշմանը։
Նա վերջում ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները, նշել է․«Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը, և, անշուշտ, մեզ համար ընդունելի չէ որևէ համաձայնություն, որը չի երաշխավորի Իրանի շահերը»։