Թրամփի 20 կետանոց ծրագիրը՝ Սիոնիստական ռեժիմը Գազայի պատերազմում պարտությունից փրկելու փորձ
Pars Today-ի հաղորդման համաձայն, տարածաշրջանային դիմադրության խմբերը, այդ թվում՝ Պաղեստինի իսլամական ջիհադ շարժումը և Եմենի Անսարուլլահ շարժումը, Դոնալդ Թրամփի 20 կետանոց ծրագիրը Գազայի համար համարում են մանիպուլյացիայի միջոց և Սիոնիստական ռեժիմը Գազայի պատերազմում պարտությունից փրկելու փորձ։
Այս խմբերը պնդում են, որ Սիոնիստական ռեժիմը չի կարողացել հասնել պատերազմում իր ռազմական նպատակներին,այդ թվում՝ դիմադրության ոչնչացմանը, գերիների ազատմանը և անվտանգության վերականգնմանը։ Հետևաբար, Թրամփի ծրագիրը փորձ է հասնելու նույն նպատակներին քաղաքական միջոցներով։ Այս ծրագրի հիմնական առանցքներն են դիմադրության խմբերի լիակատար զինաթափումը, Համասի հեռացումը Գազայի կառավարումից և ժամանակավոր կառավարման փոխանցումը «Գազայի միջազգային անցումային վարչությանը» (GITA)՝ Թոնի Բլեերի հսկողության ներքո։
Դիմադրության խմբերի տեսանկյունից ծրագիրն ունի հիմնարար թերություններ. այն չի առաջարկում որևէ երաշխիք օկուպացիայի դադարեցման, բնակավայրերի շինարարության դադարեցման կամ տեղահանվածների վերադարձի համար. այն չունի օկուպացիոն ուժերի դուրսբերման հստակ ժամանակացույց և Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու առաջարկը մեկնաբանվել է որպես «էթնիկ զտում»։ Ավելին, ծրագիրը մշակվել է առանց պաղեստինցիների մասնակցության և խախտում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Արդյունքում, դիմադրության խմբերի և վերլուծաբանների տեսանկյունից, ծրագիրը ոչ միայն ճգնաժամի արդարացի լուծում չէ, այլև գործիք է սիոնիստական ռեժիմը պարտությունից փրկելու և Միացյալ Նահանգների ու այս ռեժիմի կամքը պաղեստինյան ժողովրդին պարտադրելու համար, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա պայթյունի։