TikTok-ն Oracle-ի ստվերում
TikTok-ի ալգորիթմը մի տեսակ համարվում է հասարակական կարծիքի զարկերակը, և կարևոր է, թե այդ զարկերակն ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու։
TikTok-ի հարցում, խոսքըամենևին սովորական «գործարքի» մասին չէ. Վաշինգտոնի քաղաքականությունը, ԱՄՆ կառավարությանը մոտ գտնվող ներդրողների շահերը և Իսրայելի հետ տեխնոլոգիական կապերը վերջերս TikTok-ը կրկին ուշադրության կենտրոն են բերել։
Գազայի պատերազմից հետո TikTok-ում հակաիսրայելական բովանդակության նկատմամբ քննադատության և սեփականության ու տեխնիկական վերահսկողության ճարտարապետությունը փոխելու քաղաքական ճնշման ալիք է բարձրացել։
Oracle անունով ընկերությունը, որը երկար ժամանակ ամերիկյան հաստատությունների տեխնոլոգիաների մատակարարն էր և ամուր կապեր ունի Իսրայելի հետ (ամպային պայմանագրերից մինչև Երուսաղեմի տվյալների կենտրոն), ստանձնեց դրա սեփականությունը։
Forbes-ի տվյալներով՝ Oracle-ի, Silverlake-ի և MGX-ի մասնակցությամբ կոնսորցիումը ձեռք է բերել TikTok-ի բաժնետոմսերի մի մասը։ Բաժնետոմսերի ճշգրիտ թիվը լրատվամիջոցներում մի փոքր տարբեր է ներկայացվել, բայց գլխավոր հարցը պարզ է։ Տվյալների հոսթինգը և տեխնիկական վերահսկողություն մի մասը վստահվել են Oracle-ին։ Քննադատները նշում են, որ սա նշանակում է հանրային հարթակի լրահոսում բովանդակության տեսանելիության վրա անուղղակիորեն ազդելու հնարավորություն։
Մյուս կողմից, կապիտալի կուլիսներում նկատելի են նաև աղմկահարույց գործիչներ՝ սկսած Լարի Էլիսոնից և Ռոպերտ Մերդոկից մինչև հանրապետականներին մոտ կանգնած մի քանի հայտնի իսրայելամետ ներդրողներ։
Դրա նշանները երևում են նույնիսկ Սաֆրա Քեթցի նման ղեկավարների պաշտոնական հայտարարություններում։ Callist լրատվամիջոցի կողմից հրապարակված հարցազրույցում Oracle-ի գործադիր տնօրենի խոսելու տոնայնությունից հստակ զգացվում է նրա բացահայտ աջակցությունը Միացյալ Նահանգներին և Իսրայելին։
TikTok-ն աշխարհում լուրերի և զվարճանքի աղբյուր է մոտ 1.59 միլիարդ մարդու, այդ թվում՝ ամերիկացիների համար։ Երբ հարթակն այդքան մեծ է, տվյալների ճարտարապետության կամ տեխնիկական շերտերին հասանելիության ցանկացած փոփոխություն կարող է ազդել տեղեկատվության մատուցման և նարատիվների վրա։ Սա քննադատների մտահոգությունների կիզակետն է։
Վաշինգտոնի քաղաքականության, կապիտալի շահերի և Թել Ավիվի հետ տեխնոլոգիական կապերի համադրությունը ամերիկյան TikTok-ը հասցրել է նոր ճարտարապետության։ Եվ քանի որ Oracle-ն է հսկում տվյալների դարպասը և որոշ տեխնիկական հատվածներ, պարզ է, թե ի՞նչ հետևանք է դա ունենալու։