Սամուդ նավատորմի կալանավորները հացադուլ են հայտարարել
-
Սամուդ նավատորմի կալանավորները հացադուլ են հայտարարել
Pars Today - Գազայի պաշարումը ճեղքելու միջազգային կոմիտեն հայտարարել է. Սամուդ (Տոկունություն) նավատորմի մի շարք կալանավորներ ձերբակալման պահից ի վեր անժամկետ հացադուլ են հայտարարել։
Սամուդի համաշխարհային նավատորմը, որը բաղկացած էր ավելի քան 50 նավից և մեկնել էր Գազայի պաշարումը ճեղքելու նպատակով, իր ճանապարհին հարձակման է ենթարկվել իսրայելցի զինվորների կողմից։ Սիոնիստական ռեժիմը, հաստատելով հարձակման լուրը, հայտարարել է, որ կկալանավորի համաշխարհային նավատորմում գտնվողներին և կվերադարձնի նրանց իրենց երկրներ։ Pars Today-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի մեդիա կենտրոնը հրատապ լուր է տարածել առ այն, որ Գազայի պաշարումը խզելու միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Սամուդ նավատորմի մի շարք կալանավորներ ձերբակալման պահից ի վեր անժամկետ հացադուլ են հայտարարել։
Սիոնիստական «Եդիոթ Ահարոնոտ» թերթը գրել է, որ Իսրայելի իշխանությունները որոշել են սկսել Սամուդի շարասյան ակտիվիստների արտաքսման մասին հրամանի կատարումը։ Այս լուրը հրապարակվել է մեկ ժամ անց այն բանից հետո, երբ «Սամուդ համաշխարհային նավատորմի» 473 ակտիվիստներ տեղափոխվել են Իսրայելի ռեժիմի Կացիյոթ բանտ։
Իռլանդիայի արտաքին գործերի նախարար. «Սամուդ համաշխարհային նավատորմի» առաքելությունը խաղաղ էր
Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Հարիսն ասել է. «Սամուդ համաշխարհային նավատորմի» առաքելությունը խաղաղ էր, և դրա նպատակն էր ուշադրություն հրավիրել Գազայում տեղի ունեցող մարդկային աղետի վրա։ Իռլանդիայի դիվանագիտական ծառայության ղեկավարը հավելել է. «Ես կհանդիպեմ բարձրաստիճան պաշտոնյաների և դիվանագետների հետ՝ «Սամուդ համաշխարհային նավատորմի» և մեր քաղաքացիների անվտանգության վերաբերյալ։
ALBA դաշինքը դատապարտում է Սիոնիստական ռեժիմի հարձակումը «Սամուդ համաշխարհային նավատորմի» վրա
«Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքը» (ALBA) Սիոնիստական ռեժիմի հարձակումը «Սամուդ համաշխարհային նավատորմի» վրա և Գազայի հովանավորների ձերբակալությունը անվանել է ահաբեկչություն և ժամանակակից ծովահենություն՝ դատապարտելով այն։ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներից բաղկացած դաշինքը ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմը կրկին ցույց է տվել իր հանցավոր բնույթը՝ հավելելով. «Սամուդի վրա հարձակումը ոչնչացման և օկուպացիայի քաղաքականության համակարգված շարունակությունն է, որը յոթ տասնամյակից ավելի է, ինչ խմում է պաղեստինյան ժողովրդի արյունը»։
Սամուդ նավատորմում ներկա շվեդ ակտիվիստի տեսաուղերձը
Սամուդի նավատորմում ներկա շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը տեսաուղերձում հայտարարել է. «Ես Շվեդիայի քաղաքացի Գրետա Թունբերգն եմ։ Եթե դուք տեսնում եք այս տեսանյութը, դա նշանակում է, որ ինձ առևանգել են իսրայելցի զինվորները։ Մեր մարդասիրական առաքելությունը լիովին խաղաղ էր և համապատասխանում էր միջազգային իրավունքին։ Խնդրում եմ տեղեկացնել իմ կառավարությանը, որպեսզի նա պահանջի ինձ և մյուս ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումը»։
Բեն-Գվիրը Սամուդի ձերբակալված ակտիվիստներին. Դուք ահաբեկիչներ եք
Իսրայելի ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հարձակվելով Սամուդ նավատորմում ձերբակալված ակտիվիստների վրա՝ գոռում է, որ դուք ահաբեկիչներ եք։