Խորհուրդներ Թուրքիայում որոշում կայացնող եղբայրներին
Pars Today – Արևմտյան Ասիայում և Հարավային Կովկասում վերջին զարգացումները կրկնապատկել են Թուրքիայում որոշում կայացնող եղբայրներին նախազգուշացումներ և անկեղծ խորհուրդներ տալու անհրաժեշտությունը։
Ըստ Pars Today-ի, Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տասնամյակներում միշտ ձգտել է պահպանել բարեկամական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ այցելությունները և բազմաթիվ համագործակցության փաստաթղթերի ստորագրումը Անկարայի հետ հարաբերությունները զարգացնելու պաշտոնական Թեհրանի ցանկության նշաններ են։ Այս բարի կամքը թուրքական կառավարության համար ակնհայտ դարձավ նաև 2016 թվականի ձախողված հեղաշրջման գիշերը, երբ Թեհրանում այն ժամանակվա Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը Իրանի աջակցությունը որակեց որպես «իսկական բարեկամության» նշան։ Այժմ Իրանի բնական սպասումն այն է, որ Թուրքիան նույնպես կպահպանի նույն եղբայրական հայացքը։
Այնուամենայնիվ, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և այդ երկրի ռազմական օբյեկտների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարձակումներում մտահոգություններ են առաջացրել։ Ըստ «turkish minute» կայքի՝ Վաշինգտոնը օգտագործել է Մալաթիա նահանգում գտնվող Կորեջիքի ռադարային կայանը Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի վերջին հարձակումների ժամանակ։ Թեհրանը ակնկալում է, որ Անկարան ոչ մի դեպքում թույլ չտա, որպեսզի իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ թշնամական գործողությունների համար։
Տնտեսական ասպարեզում, չնայած Անկարայի կոշտ դիրքորոշմանը Իսրայելի ռեժիմի նկատմամբ, երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունները շարունակվում են։ «Մաարիվ» թերթը հաղորդել է, որ 2025 թվականի առաջին կեսին օկուպացված Պաղեստին Թուրքիայի արտահանումը հասել է կես միլիարդ դոլարի։ Ակնկալվում է, որ Թուրքիան, իր քաղաքական դիրքորոշմանը համապատասխան, գործնականում կդադարեցնի Իսրայելի ռեժիմի հետ տնտեսական հարաբերությունները։
Մյուս կողմից,Անկարայի կողմից Իրանի ակտիվները սառեցնելու քայլը՝ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու հետ միաժամանակ, ցույց է տալիս մտահոգիչ կերպով համահունչ լինել Արևմուտքի ճնշումներին։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում Թուրքիայի վարքագիծը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը փոխելու Բաքվի ծրագրերին նրա աջակցությունը նույնպես հակասում է Իրանի սկզբունքային դիրքորոշումներին՝ երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում ԱՄՆ ներկայությանը դեմ լինելու վերաբերյալ։