Միջազգային լրահոս - Իրանը և Չինաստանը համագործակցում են՝ Լուսին թռիչք կատարելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i237750-Միջազգային_լրահոս_Իրանը_և_Չինաստանը_համագործակցում_են_Լուսին_թռիչք_կատարելու_համար
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարել է Լուսնի վրա վայրէջք կատարելու՝ «Չանգ-8» տիեզերական նախագծում Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության մասին:
(last modified 2025-10-05T06:37:34+00:00 )
Հոկտեմբեր 05, 2025 10:23 Asia/Tehran
  • Միջազգային լրահոս - Իրանը և Չինաստանը համագործակցում են՝ Լուսին թռիչք կատարելու համար

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարել է Լուսնի վրա վայրէջք կատարելու՝ «Չանգ-8» տիեզերական նախագծում Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության մասին:

Սալարիեն շաբաթ օրը Թեհրանում կայացած Համաշխարհային տիեզերական շաբաթվա բացման արարողության ժամանակ ասել է. «Այս համագործակցությունը, որը սկսվել է անցյալ տարի, հասել է նախագծման վերջնական փուլին, և դրա ինժեներական նախատիպի կառուցումը շուտով կսկսվի»:
Անդրադառնալով «մարդ տեղափոխող կենսաբանական պարկուճների» մշակմանը՝  որպես Իրանի տիեզերական ոլորտում նոր նվաճումներից, նա ասել է. «Այս համակարգերը կօգտագործվեն ենթաուղեծրային և ուղեծրային կենսաբանական և տիեզերական փորձեր անցկացնելու համար։ 3 տարի առաջ 500 կիլոգրամանոց պարկուճի հաջող արձակումից հետո առաջիկայում մեկնարկելու է նոր սերնդի պարկուճների փորձարկումը»։ 

Հարավային Եվրոպայում զանգվածային ցույցեր են՝ ի պաշտպանություն Գազայի
 Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի քաղաքացիները զանգվածային ցույցեր են անցկացրել՝ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և համերաշխություն հայտնելով պաղեստինցիներին: Ցուցարարները կոչ են արել ազատ արձակել «Ալ-Սամուդ» համաշխարհային նավատորմի անդամներին, որոնք ձերբակալվել են իսրայելական ուժերի կողմից:

Շեյխ Նաիմ  Ղասեմ. Գազայի համար Թրամփի նախատեսած ծրագիրը վտանգավոր է 
Լիբանանյան «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմը, Դիմադրության հրամանատարների նահատակության տարելիցի արարողության ժամանակ հայտարարել է. «Գազայի համար Թրամփի նախատեսած ծրագիրը լիովին համապատասխանում է «Մեծ Իսրայել» նախագծին և դրա նպատակն է ամրապնդել սիոնիստական օկուպացիան՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ»։

Անկարգություններ Վրաստանում 
Արևմտամետ ցուցարարները ճեղքել են անվտանգության պատնեշները և մտել Վրաստանի նախագահի նստավայր: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Անկարգությունները սկսվել են անցյալ տարվա ընտրություններից և Արևմուտքի հետ կապված կազմակերպությունների վերահսկողության մասին օրենքի ընդունումից հետո:

Թրամփը Չիկագո է ուղարկում Ազգային գվարդիայի 300 զինվոր  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Ազգային գվարդիայի զորքեր տեղակայել Չիկագո՝ «դաշնային օբյեկտները պաշտպանելու» համար, այն բանից հետո, երբ դաշնային պաշտոնյան կրակել է զինված քաղաքացու վրա։

Հյուսիսային Կորեայի արձագանքը ԱՄՆ-Սեուլի զորավարժություններին

 Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը հատուկ սարքավորումներ է տեղակայել ԱՄՆ թիրախների դեմ՝ ի պատասխան Կորեական թերակղզում ԱՄՆ ռազմական գործողությունների։

Եմենը հրթիռակոծել է օկուպացված տարածքները
 Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Եմենից հրթիռ արձակվելուց հետո օկուպացված Պաղեստինի մի քանի շրջաններում հնչել են ազդանշաններ, և Բեն-Գուրիոն օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։

ՀԱՄԱՍ. Գազայի վրա Իսրայելի հարձակումները բացահայտում են Նեթանյահուի ստերը 
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է. «Սիոնիստական բանակի կողմից Գազայի ժողովրդի դեմ շարունակական հանցագործությունները ցույց են տալիս, որ Թրամփի հրադադարի ծրագրին համաձայնելու մասին Թել Ավիվի պնդումները սուտ են»։