Մադուրո. Մենք ԱՄՆ-ից կպաշտպանենք Վենեսուելայի էներգետիկ ռեսուրսները
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239878-Մադուրո._Մենք_ԱՄՆ_ից_կպաշտպանենք_Վենեսուելայի_էներգետիկ_ռեսուրսները
ՕՊԵԿ+ վիրտուալ հանդիպմանն ուղղված ուղերձում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական գործողությունները և ընդգծել, որ իր երկիրը վճռականորեն կպաշտպանի իր նավթային ռեսուրսները և ազգային ինքնիշխանությունը:
(last modified 2025-12-01T13:48:12+00:00 )
Դեկտեմբեր 01, 2025 10:22 Asia/Tehran
  • Մադուրո. Մենք ԱՄՆ-ից կպաշտպանենք Վենեսուելայի էներգետիկ ռեսուրսները

ՕՊԵԿ+ վիրտուալ հանդիպմանն ուղղված ուղերձում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական գործողությունները և ընդգծել, որ իր երկիրը վճռականորեն կպաշտպանի իր նավթային ռեսուրսները և ազգային ինքնիշխանությունը:

 Նա զգուշացրել է, որ Կարիբյան ծովում ռազմական ներկայության իրական նպատակը «Վենեսուելայի հսկայական էներգետիկ պաշարներին տիրանալն է՝ այսպես կոչված թմրանյութերի դեմ պայքարի գործողության քողի տակ»:
Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները մեծացրել է իր ռազմական ներկայությունը՝ Վենեսուելայի ափերին տեղակայելով ռազմանավեր, սուզանավեր, հետախուզական ինքնաթիռներ և հատուկ նշանակության ուժեր։
Մադուրոն դա համարում է ճնշման և շանտաժի նախերգանք: Դոնալդ Թրամփը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, Վենեսուելայի նախագահին մեղադրել է «նարկոկարտելում» աշխատելու մեջ և հայտարարել է Վենեսուելայում ցամաքային գործողություն սկսելու մտադրության մասին:
Արձագանքելով այդ մեղադրանքին, Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Գիլ Պինտոն սպառնալիքները որակել է որպես «Միացյալ Նահանգների գաղութային և ագրեսիվ վարքագիծ»: Կարակասը պնդում է, որ ոչ մի դեպքում չի նահանջի Վաշինգտոնի ճնշման դիմաց: