Որտե՞ղ է սպառնալիքի գինը․ Մարտադաշտից մինչև համաշխարհային տնտեսություն
Որտե՞ղ է վճարվելու այս սպառնալիքի գինը։ Երբ ԱՄՆ-ն խոսում է «Արմադայի» մասին, իսկ Իրանը՝ «լիարժեք և համակողմանի պատասխանի», գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ով է սպառնում, այլ այն, թե որն է սպառնալիքի նպատակը։
-----------------
Վերջին շաբաթներին Իրանը զգալիորեն ուժեղացրել է իր ռազմական դասավորումները իր հարավային ափերին։ Այս դիրքավորումը իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերով և և դրա երկարությունը ձգվում է Պարսից ծոցից մինչև Հորմուզի նեղուց՝ ընդգրկելով ավելի քան 2400 կիլոմետր ափամերձ գիծ։ Այս տեղակայման նպատակն է հակազդել Միացյալ Նահանգների կողմից հնարավոր վայրէջքի օպերացիային և ցամաքային ուժերի իջեցմանը. սցենար, որը ռազմական լեքսիկոնում նշանակում է անցնել սահմանափակ հակամարտության շրջանակներից։
Այս տեղաշարժերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ տարածաշրջանում աճել է ԱՄՆ ռազմածովային ներկայությունը։ Վաշինգտոնի սպառնալից ուղերձներին ի պատասխան՝ իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն կհանդիպի «լիարժեք և համակողմանի պատասխանի»․ Պատասխան, որը չի սահմանափակվում մեկ մակարդակով և ո՛չ էլ կանգ կառնի որոշակի աշխարհագրական տարածքում։
Դաշտային մակարդակում, Իրանը, մակերևութային ստորաբաժանումները ուժեղացնելուց բացի, նաև օպերատիվ վիճակի է բերել ափամերձ պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերը, հականավային հրթիռները և «Ղադիր» դասի թեթև սուզանավերը։ Այս հնարավորությունների համադրումը ցույց է տալիս, որ Թեհրանը չի ենթադրում «ճգնաժամի զսպում», այլ պատրաստվել է դիմակայելու այպիսի սպառնալիքին, որը նա համարում է որպես գոյաբանական. սպառնալիք, որին պատասխանելու տրամաբանությունը գերազանցում է խորհրդանշական պատասխանը։
Այս փուլի տարբերակիչ կետը տնտեսական ասպեկտի հստակ մուտքն է զսպման հավասարման մեջ։ Հարավային ափերին ուժերի տեղակայումը նաև հնարավորություն է տալիս միջամտել Հորմուզի նեղուցին․ ռազմավարական անցակետ, որի միջով անցնում է աշխարհի նավթի մոտ 20 տոկոսը։ Իրանի ուղերձն այս մակարդակում հստակ է. եթե Իրանի նավթի արտահանումը խաթարվի, ապա էներգետիկ անվտանգությունը ոչ միայն կվտանգվի Իրանում , այլև այն կտարածվի ամբողջ տարածաշրջանի և համաշխարհային շուկայի վրա։
Միևնույն ժամանակ, նույնիսկ ամերիկյան լրատվամիջոցներն են հաղորդել, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պլանավորված հարձակում իրականացնելուց, չնայած ռազմական տարբերակը մնում է սեղանի վրա։ THAAD-ի և Patriot-ի նման պաշտպանական համակարգերի տարածաշրջան տեղափոխումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը նույնպես գիտակցում է անմիջական հակամարտության անվերահսկելի հետևանքները։
Այսօր Իրանի ափերին տեղի ունեցողը կարճաժամկետ պատերազմի նախապատրաստություն չէ, այլ բազմաշերտ զսպման մեխանիզմի ձևավորում. զսպման մեխանիզմ, որի դեպքում ցանկացած հարձակում կարող է միաժամանակ վերածվել տարածաշրջանային պատերազմի և համաշխարհային էներգետիկ ճգնաժամի։ Նման իրավիճակում վերջնական հարցն սա է.
Արդյո՞ք ագրեսորը պատրաստ է վճարել «լիարժեք և համակողմանի պատասխանի» գինը ոչ միայն մարտադաշտում, այլև համաշխարհային տնտեսության մակարդակում։