Եվրամիության թշնամական մոտեցումը Իրանի նկատմամբ․ Ի՞նչ է փնտրում Բրյուսելը
Եվրամիությունը՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այսպես կոչված ահաբեկչական ցուցակում ներառելով, Թեհրանի հետ քաղաքական և անվտանգային առճակատման նոր փուլ է մտել ։ Այս քայլը լուրջ հարցեր է առաջացնում դրա նպատակների, հաշվարկների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային հավասարումների վրա դրա հետևանքների վերաբերյալ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Եվրամիության 27 անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները հինգշաբթի՝ հունվարի 29-ին, Բրյուսելում գումարած նիստում, մարդու իրավունքների հարցերի պատրվակով ընդունել են նոր պատժամիջոցների փաթեթ իրանցի 21 անձանց ու կառույցների նկատմամբ, որի համաձայն՝ ԵՄ-ը կսառեցնի պատժամիջոցների ցուցակում ընդգրկած ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները և կարգելի նրանց մուտքը ԵՄ երկրներ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ այս պատժամիջոցները սահմանվել են կառավարության, դատական համակարգի, ոստիկանության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների նկատմամբ։
Բրյուսելի այս քայլերի առաջին նպատակը կարելի է համարել Իրանին խորհրդանշական, սակայն քաղաքական աղմկալի ուղերձ հղելը։ Վերջին տարիներին Եվրամիությունը, հատկապես Եվրոպական խորհրդարանի և որոշ անդամ պետությունների ճնշման ներքո, բախվել է Իրանի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում որդեգրելու աճող պահանջների։ Մարդու իրավունքների պատրվակով պատժամիջոցները Եվրոպայի համար համեմատաբար քիչ ծախս ունեցող գործիք են, որը թույլ է տալիս՝ առանց ուղղակի առճակատման մեջ մտնելու, ցուցադրել ակտիվություն և արձագանքել ներքին ու մեդիա ճնշումներին։
Երկրորդ նպատակը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական քայլ պահելն է։ Ուկրաինայի ճգնաժամի, էներգետիկ մարտահրավերների և Չինաստանի հետ աճող մրցակցության պայմաններում Եվրոպան առավել քան երբևէ կարիք ունի պահպանելու արևմտյան բլոկի միասնականությունը։ Իրանի վրա ճնշման ուժեղացումն ու ԻՀՊԿ-ի ներառումը ահաբեկչական ցուցակում, քաղաքական առումով նվազեցնում է Բրյուսելի և Վաշինգտոնի միջև հեռավորությունը և միասնության ուղերձ է փոխանցում անվտանգային զգայուն հարցերի շուրջ։
Տարածաշրջանային առումով, կարելի է ասել Եվրամիությունը հավակնում է, որ մտահոգված է Արևմտյան Ասիայում Իրանի դերակատարությամբ։ Բրյուսելի տեսանկյունից՝ ԻՀՊԿ-ի և որոշ իրանական կառույցների դեմ պատժամիջոցները կարող են ծառայել որպես զսպող ուղերձ հղելու գործիք և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը սահմանափակելու փորձ։ Թեպետ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ նման միջոցների գործնական ազդեցությունը սահմանափակ է, սակայն Եվրոպայի համար դրանք կարևոր նշանակություն ունեն հոգեբանական և դիվանագիտական առումներով։
Միջուկային հարցը ևս այս որոշման կարևոր փոփոխականներից է։ Բանակցությունների դադարի և լարվածության աճի պայմաններում Եվրոպան փորձում է Իրանի համար մեծացնել ներկա իրավիճակի գինը՝ ապագայի համար ավելի մեծ ճնշման լծակներ ստեղծելու նպատակով։ Սակայն նման մոտեցումը նաև անվստահության խորացման և երկխոսության հեռանկարի առավել հեռացման վտանգ է պարունակում։
Ներքին հարթությունում այս որոշումները նպաստում են Եվրամիության հարաբերական համախմբմանը։ Իրանի նկատմամբ մոտեցումների հարցում անդամ երկրների միջև մշտապես տարաձայնություններ են եղել, և կոշտ քաղաքականության որդեգրումը կարող է գոնե կարճաժամկետ հեռանկարում ձևավորել նվազագույն կոնսենսուս։
Իրանի և Եվրոպայի հարաբերությունների համար այս մոտեցման հետևանքները զգալի են։ Անվստահության խորացումը, դիվանագիտական ուղիների սահմանափակումը և միջնորդ դերակատարի կարգավիճակում Եվրոպայի թուլացումը այդ քայլերի հնարավոր հետևանքներից են։ Տնտեսական ոլորտում ևս քաղաքական նոր մթնոլորտը կարող է էլ ավելի նվազեցնել արդեն իսկ սահմանափակ փոխգործակցությունները։
Վերջապես, Եվրոպայի ճնշումների մեծացումը կարող է Իրանը մղել դեպի ոչ արևմտյան դերակատարների՝ մասնավորապես Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցության խորացում։ Այս միտումը երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն կթուլացնի Եվրոպայի դերը Արևմտյան Ասիայում, այլև կփոխի գլոբալ ուժերի հավասարակշռությունը՝ ի վնաս Բրյուսելի։