Մեկնաբանություն-Ինչո՞ւ աշխարհը պատրաստ չէ ընդունել Ամերիկայի առաջնորդող դերը
-
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Ուոլց
Pars Today- Ամերիկացի պաշտոնյաների պնդումն այն մասին , թե աշխարհը ողջունում է Վաշինգտոնի առաջնորդությունը, հնչում է այն պայմաններում, երբ աշխարհի քաղաքական գործընթացներն ու դաշտային իրողությունները վկայում են ԱՄՆ-ի ազդեցության նվազման և նրա քաղաքականության նկատմամբ խորացող անվստահության մասին։
Շատ երկրներ Ամերիկայի ռազմական գործողությունները, լայնածավալ պատժամիջոցները և միակողմանի վարքագիծը համարում են ոչ թե առաջնորդության նշան, այլ ճնշման և գերիշխանության վառ օրինակ։ Մոտեցում, որը վերջին տարիներին խորը անջրպետ է առաջացրել Վաշինգտոնի և աշխարհի հանրային կարծիքի միջև։
Pars Today- ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Ուոլցը պնդել է, թե բազմաթիվ երկրներ ողջունում են Ամերիկայի առաջնորդության վերադարձը, սակայն միաժամանակ այս երկրի միջամտողական քաղաքականության դեմ լայնածավալ քննադատությունների ալիքը՝ Լատինական Ամերիկայից մինչև Արևմտյան Ասիա և նույնիսկ Եվրոպա, ներկայացնում է բոլորովին այլ պատկեր։ Ռազմական հարձակումները, երկրների ներքին գործերին միջամտությունը և միակողմանի պատժամիջոցների կիրառումը ԱՄՆ-ից ստեղծել են այնպիսի պատկեր, որը ավելի շատ նման է ճնշող ուժի, քան համաշխարհային վստահելի առաջնորդի։
ԱՄՆ-ի առաջնորդության ընդունման անկման հիմնական գործոններից մեկը միջազգային համակարգի կառուցվածքի փոփոխությունն է՝ դեպի բազմաբևեռություն։ Չինաստանի, Ռուսաստանի և ինչպես նաև զարգացող տնտեսությունների նման ուժերը, ընդլայնելով տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը, փորձել են նվազեցնել կախվածությունը Վաշինգտոնից։ Այս գործընթացի արդյունքում բազմաթիվ երկրներ ունեն տնտեսական և անվտանգային համագործակցության այլընտրանքային տարբերակներ և այլևս անհրաժեշտություն չեն զգում հետևելու ԱՄՆ-ի քաղաքականությանը։
Բացի այդ, ԱՄՆ-ի և նրա ավանդական դաշնակիցների միջև աճող տարաձայնությունները ևս թուլացրել են Վաշինգտոնի առաջնորդության դիրքը։ Եվրամիությունն ավելի ու ավելի է շեշտադրում ռազմավարական անկախությունը, իսկ ԱՄՆ-ի հետ այս միության առևտրային, քաղաքական և անվտանգային տարաձայնությունները խորացել են։ Նույնիսկ որոշ արևմտյան պետություններ դժգոհ են Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունից՝ սկսած արտատարածքային պատժամիջոցներից մինչև տնտեսական ճնշումներ, և փորձում են ավելի հավասարակշռված հարաբերություններ հաստատել այլ տերությունների հետ։
Միջազգային հանրային կարծիքն էլ էական դեր է խաղացել ԱՄՆ-ի առաջնորդության լեգիտիմության նվազման հարցում։ Միջազգային սոցհարցումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության նկատմամբ անվստահությունն աճել է, հատկապես պատերազմների, ռազմական աջակցությունների և մարդու իրավունքների երկակի չափանիշների ոլորտներում։ Շատ ժողովուրդներ համոզված են, որ ԱՄՆ-ն իրեն ներկայացնելով որպես ժողովրդավարության պաշտպան, փաստորեն ռազմական միջամտությունների և տնտեսական ճնշումների միջոցով առաջ է մղում իր սեփական շահերը։
Մյուս կողմից, աշխարհի որոշ տարածաշրջաններում ԱՄՆ վերջին գործողությունները, այդ թվում՝ քաղաքական և ռազմական միջամտությունները, լայնածավալ բացասական արձագանքներ են առաջացրել կառավարությունների և միջազգային կառույցների շրջանում։ Շատ երկրներ այս գործողությունները համարում են ազգային ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում, և սա ավելի է կասկածի տակ դնում Վաշինգտոնի «գլոբալ առաջնորդության» հավակնությունը։
Այսօրվա աշխարհն այլևս չի ընդունում միակողմանի առաջնորդություն։ Երկրները ձգտում են բազմակողմանի աշխարհակարգի, հավասարակշռված համագործակցության և ուժերի բաշխման։ Նման պայմաններում ուժի և ճնշման վրա հիմնված քաղաքականությունը ոչ միայն չի ամրապնդել ԱՄՆ-ի դիրքը, այլ նաև մեծացրել է դրա դեմ համաշխարհային դիմադրությունը։ Այս միտումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հայտարարությունների և համաշխարհային քաղաքական իրականության միջև եղած անջրպետը օրեցօր մեծանում է, և Ամերիկայի առաջնորդության ընդունումը այլևս համաշխարհային կոնսենսուս չի համարվում։