Bloomberg. Իրանը վերակառուցել է իր հրթիռային զինանոցի երեք քառորդը
Հունիս 13, 2026 17:44 Asia/Tehran
Ամերիկյան Bloomberg հրատարակությունը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների հետ ութշաբաթյա հրադադարի ընթացքում, Իրանը վերականգնել է իր հրթիռային կարողությունների մեծ մասը և վերակառուցել է իր հրթիռային զինանոցի մոտ երեք քառորդը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Bloomberg-ը խոստովանել է, որ կրած վնասները վերականգնելուց բացի, ռազմական գործողությունները վերսկսվելու դեպքում, Իրանը նաև կունենա «գրեթե լիարժեք հարձակում» իրականացնելու կարողություն․ գնահատական, որը հակասում է Իրանի հրթիռային կարողությունների թուլացման վերաբերյալ նախկին պնդումներին։