Գաբարդ․ ԱՄՆ-ը ֆինանսավորել է 120 կենսաբանական լաբորատորիա 30 երկրում
https://parstoday.ir/hy/news/world-i246594-Գաբարդ_ԱՄՆ_ը_ֆինանսավորել_է_120_կենսաբանական_լաբորատորիա_30_երկրում
ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն Tulsi Gabbard Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորել է ավելի քան 120 կենսաբանական լաբորատորիա աշխարհի ավելի քան 30 երկրներում, որոնցից ավելի քան 40-ը գտնվում են Ուկրաինայում։
(last modified 2026-06-14T07:42:06+00:00 )
Հունիս 14, 2026 11:12 Asia/Tehran
  • Գաբարդ․ ԱՄՆ-ը ֆինանսավորել է 120 կենսաբանական լաբորատորիա 30 երկրում

ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն Tulsi Gabbard Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորել է ավելի քան 120 կենսաբանական լաբորատորիա աշխարհի ավելի քան 30 երկրներում, որոնցից ավելի քան 40-ը գտնվում են Ուկրաինայում։

Նրա խոսքով՝ ամերիկացի հարկատուների միջոցներից տարեկան միլիոնավոր դոլարներ են ուղղվել այդ լաբորատորիաների գործունեության ֆինանսավորմանը, իսկ դրանց մի մասում իրականացվել են բարձր ռիսկայնությամբ հետազոտություններ տարբեր հիվանդածին գործոնների վերաբերյալ։

Գաբարդը նշել է, որ այն երկրների շարքում, որտեղ ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ ստեղծվել են կենսաբանական լաբորատորիաներ, ընդգրկված է նաև Հայաստանը։ Այդ կենտրոնները ստեղծվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի (DTRA) շրջանակում և գործել են Երևանում, Գյումրիում, Իջևանում, Վանաձորում, Կապանում և Մարտունիում։

Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ այդ լաբորատորիաները գտնվում են Հայաստանի կառավարության սեփականության և կառավարման ներքո և չունեն ռազմական նպատակներ։ Սակայն վերջին տարիներին դրանց գործունեությունը մի շարք հարցադրումների առարկա է դարձել Ռուսաստանի, ինչպես նաև տարածաշրջանի որոշ լրատվամիջոցների և փորձագետների կողմից։

2024 թվականին տարածաշրջանային որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ 13-րդ կենսաբանական լաբորատորիայի ստեղծման ծրագրի մասին։ Միաժամանակ ամերիկյան և հայկական պաշտոնյաները շարունակել են պնդել, որ համագործակցության նպատակը կենսաբանական անվտանգության ամրապնդումն ու վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն է։