Բենիամին Նեթանյահուն ուղերձ է հղել Իլհամ Ալիևին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհակալություն հայտնելով Բաքվի կողմից Իսրայելին ցուցաբերվող շարունակական աջակցության կապակցությամբ։
Նա Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները որակել է որպես «իսկական բարեկամության օրինակ» և բարձր է գնահատել Ադրբեջանի դիրքորոշումը Գազայի պատերազմի և 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն ընդգծել է երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ հատկապես արհեստական բանականության, ավիացիայի, զբոսաշրջության և ակադեմիական կապերի ոլորտներում։ Նա նաև կարևորել է համատեղ տնտեսական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը։
Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները զարգանում են այն պայմաններում, երբ Իսրայելը միջազգային մակարդակով քննադատության է ենթարկվում Գազայում իրականացվող գործողությունների և միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումների համար։ Վերլուծաբանների կարծիքով՝ Իսրայելը իր արտաքին կապերը հաճախ օգտագործում է քաղաքական և անվտանգության ազդեցությունը ընդլայնելու համար, իսկ գործընկեր երկրները կարող են հայտնվել այդ համագործակցության քաղաքական և հեղինակային ռիսկերի ազդեցության տակ։