«Շուշիի հռչակագրի» ստորագրման տարեդարձը՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքի շարժիչ ուժ
https://parstoday.ir/hy/news/world-i246716-Շուշիի_հռչակագրի_ստորագրման_տարեդարձը_Թուրքիայի_և_Ադրբեջանի_ռազմավարական_դաշինքի_շարժիչ_ուժ
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները «Շուշիի հռչակագրի» ստորագրման հինգերորդ տարեդարձին թևակոխել են ռազմավարական համագործակցության նոր փուլ։
(last modified 2026-06-17T12:13:50+00:00 )
Հունիս 17, 2026 15:41 Asia/Tehran
  • «Շուշիի հռչակագրի» ստորագրման տարեդարձը՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքի շարժիչ ուժ

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները «Շուշիի հռչակագրի» ստորագրման հինգերորդ տարեդարձին թևակոխել են ռազմավարական համագործակցության նոր փուլ։

 Երկու երկրները, ընդլայնելով համագործակցությունը պաշտպանության, էներգետիկայի, առևտրի և տրանսպորտային ոլորտներում, վերահաստատում են իրենց դաշինքի ամրապնդման հանձնառությունը Հարավային Կովկասում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ 2021 թվականի հունիսին ստորագրված հռչակագիրը ձևավորեց Անկարայի և Բաքվի անվտանգության ու ռազմական հարաբերությունների պաշտոնական շրջանակը՝ հիմք ստեղծելով տարածաշրջանային զարգացումների հարցում երկու երկրների ավելի սերտ համակարգման համար։ Վերջին տարիներին փոխադարձ աջակցությունը տարբեր ճգնաժամային իրավիճակներում, այդ թվում՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Ղարաբաղի շուրջ զարգացումներում և Սիրիային առնչվող հարցերում, դարձել է երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը։
Հաղորդվում է, որ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնվել է անօդաչու համակարգերի համատեղ արտադրության նախագծերի, KAAN կործանիչի ծրագրին Ադրբեջանի մասնակցությև համատեղ ռազմական արդյունաբերության զարգացման միջոցով։
Էներգետիկ ոլորտում վերջին ձեռքբերումների շարքում առանձնացվում են Ադրբեջանի գազի արտահանման ծավալների աճը դեպի Թուրքիա և Եվրոպա, ինչպես նաև Իգդիր–Նախիջևան գազատարի շահագործման մեկնարկը։
Փորձագետների գնահատմամբ՝ Զանգեզուրի միջանցքի զարգացման ծրագրերը, Կարս–Նախիջևան երկաթուղու նախագիծը և նոր առևտրատնտեսական համաձայնագրերը վկայում են Անկարայի և Բաքվի ցանկության մասին՝ ամրապնդելու տարածաշրջանային կապակցվածությունը և հաստատելու իրենց դիրքերը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացներում։