Financial Times․ Թրամփը «խայտառակվել է» Իրանի հետ դիմակայության ժամանակ
https://parstoday.ir/hy/news/world-i246730-financial_times_Թրամփը_խայտառակվել_է_Իրանի_հետ_դիմակայության_ժամանակ
Financial Times պարբերականը հրապարակել է հոդված, որում նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական պարտության նշան է։
(last modified 2026-06-17T13:25:45+00:00 )
Հունիս 17, 2026 16:54 Asia/Tehran
  • Financial Times․ Թրամփը «խայտառակվել է» Իրանի հետ դիմակայության ժամանակ

Financial Times պարբերականը հրապարակել է հոդված, որում նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական պարտության նշան է։

Հոդվածում նշվում է, որ երկարատև հռետորաբանությունից, ճնշումներից և Թեհրանի հետ առճակատումից հետո Թրամփը ստիպված է եղել ընդունել այն ուղին, որին նախկինում կտրուկ դեմ էր։
Financial Times-ի գնահատմամբ՝ Իրանի հետ համաձայնությունը Թրամփին դրել է պաշտպանական դիրքում և առաջացրել քննադատության ալիք թե՛ Հանրապետականների, թե՛ Դեմոկրատների շրջանում։ Թերթը գրում է, որ քննադատները հարց են բարձրացնում՝ արդյոք ամիսներ շարունակված լարվածությունը, միլիարդավոր դոլարների ծախսերը, ԱՄՆ-ի ռազմական պաշարների նվազումը և դաշնակիցների հետ հարաբերությունների խաթարումնարդարացվա՞ծ էին այս համաձայնության համար, թե ոչ։
Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ այս համաձայնությունը խորացնում է ԱՄՆ ներքաղաքական պառակտումները և լուրջ հարցեր է բարձրացնում Թրամփի արտաքին քաղաքականության արդյունքների վերաբերյալ։