Ավելացել է Շանհայի համալսարանական ցանցում Իրանի մասնաբաժինը
https://parstoday.ir/hy/news/world-i246760-Ավելացել_է_Շանհայի_համալսարանական_ցանցում_Իրանի_մասնաբաժինը
Pars Today - Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է Շանհայի գիտական ​​ցանցում իրանական համալսարանների ներկայությունը մեծացնելու ծրագրերի մասին։
(last modified 2026-06-18T12:52:15+00:00 )
Հունիս 18, 2026 16:20 Asia/Tehran
  •  Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի
    Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի

Pars Today - Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է Շանհայի գիտական ​​ցանցում իրանական համալսարանների ներկայությունը մեծացնելու ծրագրերի մասին։


Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Մինսկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության կրթության և գիտության նախարարների 10-րդ հանդիպման շրջանակներում Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմային Բելառուսի լրագրողների և հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում անդրադարձել է Իրանի հնագույն գիտական ​​պատմությանը՝ սկսած 17 դար առաջ հիմնադրված Ջունդիշապուրի քաղաքակրթական համալսարանից մինչև այսօրվա առաջադեմ բարձրագույն կրթության համակարգը, և ներկայացրել է գիտության և տեխնոլոգիայի ներկայիս վիճակն ու դիրքը Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Ընդգծելով Իսլամական հեղափոխությունից հետո բարձրագույն կրթության համակարգի ուշագրավ ընդլայնումը՝ Իրանի գիտության նախարարը նշել է համալսարաններում ուսանողուհու, դասախոսի և բուհի տնօրենի կարգավիճակով մեծաթիվ իրանցի կանանց ներկայության մասին և հավելել, որ այս տարի (իրանական 1405թ․) երկրի համալսարանների ընդունելության միասնական քննությունը ունի մեկ միլիոնից ավելի դիմորդ, և դիմորդների ավելի քան 50 տոկոսը կանայք են, ինչը վկայում է գիտության և գիտելիքների բնագավառում հասարակության բոլոր շերտերին, մասնավորապես կանանց, հզորացնելու հարցում Իրանի Իսլամական Հանրապետության վճռականության մասին։

Սիմային Շանհայի  նշեց, որ համագործակցության կազմակերպությունը միջազգային ասպարեզում ամենամեծ և ամենակարևոր տարածաշրջանային կազմակերպությունը դառնալու եզակի ներուժ ունի։ Նա հավալեց, որ թեև այս կազմակերպության անդամների թիվը սահմանափակ է, սակայն այն ընդգրկում է աշխարհի բնակչության կեսից ավելին, և ընդգծեց նպատակային պլանավորման և անդամների միջև արդյունավետ ու ռազմավարական հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը՝ այս կազմակերպության միջազգային մակարդակը բարձրացնելու համար։