Շահբազ Շարիֆը կմասնակցի այաթոլլա Խամենեիի հուղարկավորությանը
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի հրավերով, բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, կմասնակցի Իրանի հոգևոր առաջնորդ, հանգուցյալ Այաթոլլա սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։
Ինչպես հաղորդում է ISNA-ն, Շարիֆը Պակիստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում նշել է, որ Իրանի կառավարության կողմից պաշտոնապես հրավիրվել է մասնակցելու հուղարկավորության արարողությանը։
«Գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, ես, Պակիստանի ժողովրդի անունից, կմասնակցեմ այս արարողությանը»,- հայտարարել է նա։
Շահբազ Շարիֆը նաև ընդգծել է, որ Իսլամաբադը, Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաջող միջնորդությունից հետո, միջազգային հարթակում ձեռք է բերել զգալի հեղինակություն։
Նրա խոսքով՝ այսօր Պակիստանի անունը «Ճապոնիայից մինչև Սաուդյան Արաբիա և Մեքսիկայից մինչև Հնդկաստան» հնչում է հարգանքով և արժանապատվությամբ։ Վարչապետը կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին համատեղ բանաձև ընդունել՝ աշխարհին ազգային միասնության ուղերձ հղելու նպատակով։