Աբութորաբի Ֆարդ․ ԱՄՆ իշխանություններին հնարավոր չէ վստահել
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչը հայտարարել է, որ ուժը ձևավորվում է ժողովրդի համբերության , ռազմադաշտի և դիվանագիտության համատեղ ջանքերի շնորհիվ՝ ընդգծելով, որ այսօր ԱՄՆ իշխանություններին հնարավոր չէ վստահել ։
Հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ հոջաթօլէսլամ սեյեդ Մոհամմադ Հասան Աբութորաբի Ֆարդը նշել է, որ արտաքին համբերությունը նշանակում է դիմակայություն թշնամու նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ղուրանը կոչ է անում, որպեսզի հավատացյալների համբերությունը չզիջի հակառակորդների համբերությանը։
Աբութորաբի Ֆարդը հայտարարել է, որ հենց Իրանի ժողովրդի համբերությունն էր, որը հանգեցրեց ԱՄՆ-ի պարտությանը, և այդ պայքարում իրանցիների դիմացկունությունը գերազանցեց բոլոր հակառակորդների համբերությունը՝ ապահովելով հաղթանակը։
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչը հավելել է, որ «նահատակ իմամի» ռազմավարությունը Իրանի ժողովրդի և դիմադրության առանցքի համար ուժ ստեղծելն էր, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ԱՄՆ-ին և թույլ չտան, որ համաշխարհային տերությունները յուրացնեն ժողովուրդների շահերը։
Նրա խոսքով՝ այդ ուժը ձևավորվել է Իրանում, և դրա արդյունքը եղել է «համաշխարհային ամբարտավանության ճակատի» դեմ դիմակայությունն ու վերջին տարիներին արձանագրված հաղթանակները։