Հուղարկավորության արարողության ընթացքում Իրանի վրա հարձակումը՝ Թրամփի բարոյական անկման գագաթնակետը
https://parstoday.ir/hy/news/world-i247580-Հուղարկավորության_արարողության_ընթացքում_Իրանի_վրա_հարձակումը_Թրամփի_բարոյական_անկման_գագաթնակետը
Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ արաբ հայտնի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանը, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին հարձակմանը, այն բնութագրել է որպես Միացյալ Նահանգների ահաբեկիչ նախագահ Դոնալդ Թրամփի բարոյական անկման խորհրդանիշ։
(last modified 2026-07-10T14:34:57+00:00 )
Հուլիս 10, 2026 18:04 Asia/Tehran
  • Հուղարկավորության արարողության ընթացքում Իրանի վրա հարձակումը՝ Թրամփի բարոյական անկման գագաթնակետը

Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ արաբ հայտնի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանը, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին հարձակմանը, այն բնութագրել է որպես Միացյալ Նահանգների ահաբեկիչ նախագահ Դոնալդ Թրամփի բարոյական անկման խորհրդանիշ։

«Ռայ ալ-Յաում» պարբերականում հրապարակված իր հոդվածում նա գրել է. «Թրամփի բարոյական անկման գագաթնակետն այն էր, որ նա այս պատերազմը սկսեց այն ժամանակ, երբ իրանական կողմը զբաղված էր իր նահատակ առաջնորդի և իմամի՝ Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությամբ»։
Աբդուլբարի Աթվանը գրել է, որ Թրամփը չորս անգամ ոտնահարել է բոլոր բարոյական նորմերն ու արժեքները. Առաջինը՝ երբ վիրավորել է Իրանի առաջնորդին։ Երկրորդը՝ երբ հրահանգել է ռմբակոծել երկրի հյուսիսում և արևելքում գտնվող քաղաքացիական նշանակության երկաթուղային կամուրջները։ Երրորդը՝ երբ ամերիկյան հրթիռները թիրախավորել են Բուշեհրի ատոմակայանի շրջակայքն ու դրան հարակից ռազմական բազան, ինչը կարող էր հանգեցնել միջուկային ճառագայթման արտահոսքի։ Չորրորդ և ամենավտանգավոր քայլը, որը հեղինակը բնութագրում է որպես Թրամփի բարոյական անկման «գագաթնակետ», այն էր, որ պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ հրադադարի համաձայնագրի կողմ հանդիսացող Իրանը զբաղված էր իր նահատակ առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությամբ, որին մասնակցում էին տասնյակ միլիոնավոր մարդիկ՝ թե Իրանում, և թե Իրանի սահմաններից դուրս։