ԵՄ-ն փորձում է Հայաստանը հեռացնել իր ամենամեծ ռազմավարական գործընկերից
https://parstoday.ir/hy/news/world-i247606-ԵՄ_ն_փորձում_է_Հայաստանը_հեռացնել_իր_ամենամեծ_ռազմավարական_գործընկերից
Եվրամիությունը կրկին փորձել է Երևանի արտաքին առևտրի ուղղությունը Ռուսաստանից տեղափոխել դեպի Եվրոպա՝ ներկայացնելով հայկական ապրանքների վրա մաքսային սակագները վերացնելու ծրագիր. քայլ, որը շատ դիտորդներ համարում են ոչ թե զուտ տնտեսական նախաձեռնություն, այլ Բրյուսելի աշխարհաքաղաքական ռազմավարության մի մաս՝ Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու համար։
(last modified 2026-07-12T12:23:54+00:00 )
Հուլիս 12, 2026 15:52 Asia/Tehran
  • ԵՄ-ն փորձում է Հայաստանը հեռացնել իր ամենամեծ ռազմավարական գործընկերից

Եվրամիությունը կրկին փորձել է Երևանի արտաքին առևտրի ուղղությունը Ռուսաստանից տեղափոխել դեպի Եվրոպա՝ ներկայացնելով հայկական ապրանքների վրա մաքսային սակագները վերացնելու ծրագիր. քայլ, որը շատ դիտորդներ համարում են ոչ թե զուտ տնտեսական նախաձեռնություն, այլ Բրյուսելի աշխարհաքաղաքական ռազմավարության մի մաս՝ Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու համար։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Բրյուսելի պատրաստակամության մասին՝ իրականացնելու «ինքնուրույն առևտրային միջոցառումներ». ծրագիր, որը, եթե հաստատվի, կվերացնի Հայաստանից Եվրոպա  արտահանվող պրանքների մեծ մասի վրա սակագները։ Այնուամենայնիվ, առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը, և ԵՄ-ի մասնաբաժինը այդ երկրի արտաքին առևտրում զգալիորեն պակաս է Մոսկվայից։

Մասնագետները զգուշացնում են, որ առևտրային խթանների օգտագործումը որպես Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու գործիք կարող է խաթարել երկրի տնտեսական և անվտանգության հավասարակշռությունը և ստեղծել նոր կախվածություն եվրոպական շուկայից։ Նրանք կարծում են, որ Բրյուսելը տնտեսական գործիքներ է օգտագործում քաղաքական նպատակներին հասնելու և Երևանի ու Մոսկվայի միջև ավանդական հարաբերությունները թուլացնելու համար, մոտեցում, որը կարող է նոր մարտահրավերներ առաջացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության համար։