CNN. Իրանի դեմ պատերազմը լրջորեն կրճատել է ԱՄՆ զենքի պաշարները
CNN-ը իր հոդվածում գրել է. Եթե ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ շարունակվի, ապա երկրի զենքի պաշարները լրջորեն կնվազեն։
Հղում անելով Tasnim-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ CNN-ը, վկայակոչելով փորձագետներին, հաղորդել է, որ ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ գործողությունների սկզբնական փուլերում օգտագործել են հազարավոր հեռահար հրթիռներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գնահատման համաձայն՝ Իրանի դեմ հակամարտության մեջ օգտագործվել են ԱՄՆ THAAD հակահրթիռային համակարգի հրթիռների առնվազն կեսը, Patriot հակահրթիռային համակարգերի հրթիռների գրեթե կեսը և Tomahawk թևավոր հրթիռների մոտ 30 տոկոսը։
Մասնագետները զգուշացրել են, որ եթե պատերազմը շարունակվի այս ինտենսիվությամբ, ապա այդ պաշարների հետագա սպառումը կարող է զգալիորեն մեծացնել ԱՄՆ ռազմական ռիսկը ապագա հնարավոր սպառնալիքների նկատմամբ։