Մինաբի բարեկամության հեծանվարշավախումբը․ թուրք հեծանվորդները՝ Իրանի զոհված աշակերտների ընտանիքներին զորակցելու ճանապարհին
Թուրք հեծանվորդներից կազմված 25 հոգանոց խումբը՝ «Մինաբի բարեկամության հեծանվարշավախումբ» անվամբ, Դիարբեքիրից հասնելով Ռազիի սահմանային անցակետ, ժամանել է Իրան՝ հարգանքի տուրք մատուցելու Մինաբի Շաջարե Թայեբե դպրոցի զոհված աշակերտների հիշատակին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ այս խորհրդանշական նախաձեռնությունն իրականացվում է ի նշան համերաշխության՝ 2026թ փետրվարի 28-ին Շաջարե Թայեբե դպրոցի վրա ԱՄՆ-ի ավիահարվածի զոհերի ընտանիքների հետ։ Ըստ հրապարակված տվյալների՝ այդ հարձակման հետևանքով զոհվել է 120 աշակերտ, ինչպես նաև տասնյակ ուսուցիչներ և դեպքի վայրում գտնվող այլ անձինք։
Հեծանվարշավախմբի անդամներն իրենց հետ տանում են թուրք երեխաների նամակները, նկարներն ու նվերները՝ դրանք Մինաբի աշակերտներին փոխանցելու և զոհերի ընտանիքներին Թուրքիայի ժողովրդի համերաշխության ու զորակցության ուղերձը հասցնելու համար։
Թուրք հեծանվորդները Խոյ, Թավրիզ և Զանջան քաղաքներով անցնելուց հետո կշարունակեն ճանապարհը դեպի Մինաբ՝ Հորմոզգան նահանգում։
Այս նախաձեռնությունը խորհրդանշում է Իրանի և Թուրքիայի ժողովուրդների համերաշխությունը և ընդգծում ռազմական հակամարտությունների ընթացքում երեխաների, դպրոցների ու խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը։