Մամուլի տեսություն 09-07-2016
ՅՈՒՆԻՍԵՖ .«Իրաքցի երեխաներին մութ ապագա է սպասվում»
«Համշահրի»
ՅՈՒՆԻՍԵՖ .«Իրաքցի երեխաներին մութ ապագա է սպասվում»
Իրաքում ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության հիմնադրամ ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ ՝ Պիտեր Հոքինզը նշել է .-«Առանց միջազգային հանրության օգնությունների , իրաքցի երեխաներին մութ ապագա է սպասվում» :
«Համշահրի» օրաթերթը գրում է .-«Այդ մասին հայտնելով ՄԱԿ-ի պաշտոնյան ավելացրել է , որ քանի դեռ Իրաքի կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկել , իրավիճակը չի բարելավելու : Իրաքի կառավարությունը , նրա դաշնակից երկրները , փրկարարական ու մարդասիրական գործակալությունները պետք է վերականգնեն այն հասարակություններին , որոնք տուժել են պատերազմից և անջատվել են միմյանցից : Իրաքի պետական ուժերի և ԻԼԻՊ-ականների միջև վերջին բախումների պատճառով , հազարավոր երեխաներ են զրկվելու դպրոցից ու սանիտարական օգնություններից : Մեր առջև կանգնած է մի սերունդ , որը կորցնում է իր ուղին ու ապագան և նրա համար լուսավոր ու առողջ ապագա հնարավոր չէ պատկերացնել » :
Ավելի վաղ , Լոնդոնում ունեցած ելույթում , նա ասել էր , որ բյուջեի բացակայության պատճառով , Իրաքի պետական կառույցները կործանվում են : Կառույցներ , որոնց աշխատանքի շարունակումը պայմանավորված է ՄԱԿ-ի գործակալությունների տրամադրած օժանդակություններով :
«Ղոդս»
Օլանդ .«Ռուսաստանը գործընկեր է , ոչ թե ՝ սպառնալիք»
Ֆրանսիայի նախագահի հայտարարությամբ , մեր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ պետք է լինի ինչպես գործընկերոջ , այլ ոչ թե ՝ սպառնալիքի :
«Ղոդս» օրաթերը գրում է .-«Ֆրանսուա Օլանդի խոսքերով , Ռուսաստանը համարվում է գործընկեր երկիր , ոչ թե ՝ սպառնալիք : Օլանդն այն դեպքում է նման հայտարարություն կատարել , երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները Վարշավայում կարևորել են Մոսկվայի դեմ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը» :
«ՆԱՏՕ-ն չի կարող ճշտել Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների սահմանը : Մոսկվան Փարիզի համար ոչ սպառնալիք է , ոչ էլ թշնամի».-ավելացրել է Օլանդը : «ՌԴ-ը մի գործընկեր է : Ճիշտ է , որոշ դեպքերում ինչպես եղավ օրինակ Ուկրաինայում , նա բռնի միջոցների է դիմել , սակայն մենք ևս դատապարտել են Ռուսաստանի այդ քայլը և Ղրիմի թերակղզին իր տարածքներին կցումը» .-նկատել է Ֆրանսիայի նախագահը :
ՆԱՏՕ-ն մտադիր է հակադարձել Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի իրականացրած քայլերը ՝ ամրապնդելով Եվրոպայի արևելքում իր ռազմական դիրքերը : Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն աննախադեպ է եղել սառը պատերազմի ավարտից ի վեր :
Ֆրանսիան , Գերմանիան և Իտալիան ձգտում են Մոսկվայի հետ հաղորդակցական կապերի պահպանմանը : Օլանդը , նաև Մերկելը կարևոր դեր են ունեցել Մինսկի համաձայնագրի իրականացման գործում : ՆԱՏՕ-ն մտադիր է և ռազմական չորս զորագունդ տեղակայել Բալթյան և Եվրոպայի արևելյան երկրներում :
ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարել են , որ Լեհաստանում և Բալտյան երկրներում ռազմական ուժերի ներկայությունը ժամանակավոր բնույթ է կրելու :
galatv.am
«Իսլամական պետությանը» հաղթելու համար մենք պետք է բարելավենք հարաբերությունները Ռուսաստանի հետ. The Independent
«Լորդ Էնդրյու Լլոյդ Վեբերի կարծիքով Բրիտանիայի մեծագույն սպառնալիքը Վլադիմիր Պուտինն է»,- The Independent-ում գրում է Քիմ Սենգուպտան: Վեբերը կարծում է, որ հենց Ռուսաստանի նախագահն է կազմակերպել Brexit-ը` ռմբակոծություններով Սիրիայում միգրացիոն ճգնաժամ առաջացնելով:
Սենգուպտան առարկում է. ըստ նրա, միգրացիոն ճգնաժամը մեկնարկել է դեռ մինչեւ ռուսաստանյան օդանավերի ժամանումը Սիրիա:
« Բրիտանիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ լուրջ թեմա է: Այն դարձավ Համայնքների պալատի պաշտպանական գրասենյակի զեկույցի առարկա ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ, որը տեղի կունենա Վարշավայում,- հաղորդում է Սենգուպտան: -Դրա հիմնական դիրքորոշումն այն է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա են, որ անհրաժեշտ է վերսկսել երկխոսությունը Մոսկվայի հետ եւ համագործակցել նրա հետ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում»:
«Այսչափ վատ հարաբերությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ բրիտանացի նախարարներն անընդհատ քննադատում են Ռուսաստանին: Սա զայրացնում է արեւմտաեվրոպական դիվանագետներին, քանի որ խոչընդոտում է Մոսկվայի հետ հավաքական երկխոսությանը, մասնավորապես Սիրիայի առնչությամբ»:
Լրագրողը նշում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում իսկապես անհրաժեշտ է եւ հիշեցնում է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն արդեն համագործակցում են՝ միմյանց միջեւ բաժանելով Սիրիայի օդային տարածքը: Սենգուպտայի կարծիքով պետքարտուղար Քերրիի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններից հետո այդ համագործակցությունը կարող է ընդլայնվել:
« Բրիտանիայի հաջորդ կառավարությունն իր էներգիայի մեծ մասը ստիպված կլինի ծախսել Եվրոպական միությունից դուրս գալու շուրջ բանակցությունների եւ բրիտանական տնտեսությունը հետագա փլուզումից փրկելու ջանքերի վրա, ինչն իրոք սպառնում է այս երկրին»,- ամփոփում է Սենգուպտան:
Աղբյուր` The Independent
Թարգմ.` Տիգրան Գասաբյան
hayeli.am
Կկայանա՞ Սարգսյան-Ալիև հանդիպում. ՆԱՏՕ-ի Ղարաբաղյան նրբերանգները
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երեկվանից Վարշավայում են, որտեղ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Լեհաստանի մայրաքաղաք են ժամանել դաշինքի անդամ երկրների առաջնորդները` այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
Սերժ Սարգսյանը երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Ս.Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Ս.Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ: Սարգսյանն ու Քերին անդրադարձել են հուլիսի 6-ին ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:
ՆԱՏՕ-ի հարթակը մինչ այժմ չի համարվել Ղարաբաղյան, ավելին, այնտեղ, երբեմն, ընդունվել են հայտարարություններ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` «Ազատության» հարցին ի պատասխան նշել է, որ ակնկալում է, որ գագաթնաժողովի եզրափակիչ ակտում անդրադարձ կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին թուլացնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և միայն բանակցությունների ճանապարհով գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Մենք կաջակցենք հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գագաթնաժողովի մեկնարկին:
Իսկ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, իր հերթին, նշել է. «Մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից: Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից», նկատել է Ափաթուրայը՝ շարունակելով «Նախագահները հանդիպեցին, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, և այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն»: «Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի ԱԳ նախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները; Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով», – նշել է Ափաթուրայը:
Ադրբեջանի նախագահն արդեն հանդիպել է Վարշավա ժամանած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ: Մինչև այս պահը, սակայն, պաշտոնապես չի հաղորդվել Սարգսյան – Ալիև հնարավոր հանդիպման մասին, թեև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար:
ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովում` երկու տարի առաջ, հիշեցնենք, որ հենց Միացյալ Նահանգների պետքարտուղար Զոն Քերրին էր նախաձեռնել երկու նախագահների հետ հանդիպումը:
Մոսկվան ամեն գնով ձգտում է համոզել, որ ապրիլյան պատերազմի ընդլայնումն ինքն է կանխել, մոռանալով, որ դրանով կանխել է հայկական ուժերի առաջխաղացումը:
Այսօր, սակայն, հայկական կողմը չպետք է հիմնվի բացառապես ռուսական միջնորդության վրա, առավելևս հույս դնի: Արևմտյան բոլոր կառույցների հետ աշխատանքը խիստ կարևոր է. ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ին չպետք է ընձեռել «ղեկավարի» պաշտոն, դրա հետևանքները ծանր են լինելու:
Թերևս, հենց այս մտավախությունն ունենալով` Վաշինգտոնն ակտիվորեն ցույց է տալիս, որ ուշադրության առանցքում է պահում Ղարաբաղյան օրակարգը, դրա ապացույցն էր Օբամա-Պուտին հեռախոսազրույցում` ԼՂ խնդրի քննարկումը:
ՆԱՏՕ-ի հարթակում ղարաբաղյան` ակտիվացած թեման ինքնին դրական փաստ է: Բայց պաշտոնական Երևանը, հուսանք, կարողացել են անել քայլեր, որոնք Ալիևի նկատմամբ ճնշումների գործադրման հարցում որոշակի հաջողությունների հասնել:
Թամար Բագրատունի