Մամուլի տեսություն 12-07-2016
Մերկելը բարձր ժողովրդականություն է վայելում Գերմանիայում
«Ղոդս»
Մերկելը բարձր ժողովրդականություն է վայելում Գերմանիայում
ARD պետական վարկանշային հաստատության անցկացրած հարցումների արդյունքները պարզել են , որ մեկ ամսվա ընթացքում , Մերկելի ժողովրդականությունն 9 տոկոս բարձրանալով , հասել է 2015 թվականի սեպտեմբերից հետո ամենաբարձր 59 տոկոսի :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Մեկ ամսվա ընթացքում մերկելի ժողովրդականությունը բարձրացել է իննը տոկոսով : Դեպի Գերմանիայի փախստականների հոսքի հետևանքով ստեղծված լարվածություններից հետո , Մերկելի ժողովրդականությունը երկրում բարձրացել է : 2015 թվականի սեպտեմբերին Մերկելը որոշել էր Գերմանիայի դռները բացել ներգաղթյալների , հատկապես Սիրիայի պատերազմի փախստականների առջև» :
Օրաթերթի գրությամբ , սոցհարցումներին մասնակցել է 1500 քաղաքացի :
Մերկելի քաղաքական թևի ՝ CDU և CSU Քրիստոնյա ասոցիացիաների ժողովրդականությունը ևս երկու տոկոսանոց աճ է արձանագրել :
Forsa հաստատության կողմից իրականացված մի այլ հարցմանը մասնակցել է 2500 քաղաքացի : Հարցումը կատարվել է Stern և Die Welt պարբերականների համար : Այստեղ Գերմանիայի կանցլերի ժողովրդականությունը երկու տոկոս բարձրանալով , հասել է 48 տոկոսի :
Տարվա առաջին կիսամյակում դեպի Գերմանիա գաղթականների հոսքտ 2015 թվականի աշնան համեմատությամբ նվազել է : Պատճառը ՝ Բալկանյան ուղիների փակվելը և Անկարայի և Եվրամիության միջև կայացած համաձայնությունն էր :
Մայիսին և հունիսին Գերմանիա ներգաղթել է 16 հազար հոգի : Առաջին կիսամյակում , այս թիվը հասել էր 226 հազարի : Ընդհանուր առմամբ 2015 թվականին ներգաղթյալների թիվը սահմանել էր մեկ միլիոն հոգու ռեկորդ :
«Ղոդս»
Լավրովը մտահոգված է Սիրիայի հարցով
ՌԴ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Սիրիայի բանակցության նոր փուլի հետաձգման կապակցությամբ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրել է իր գործում թերանալու մեջ :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ , Սերգեյ Լավրովը նշել է , որ Մոսկվա-Անկարա հարաբերությունների նորմալացումը կարող է դրական ազդեցություն թողնել տարածաշրջանի իրավիճակի վրա : Լավրովը հույս է հայտնել , որ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Անկարայի հետ երկխոսությունը պարզ է լինելու» :
«Հուսով ենք , որ ընդհանուր եզրեր ենք գտնելու Սիրիայի ճգնաժամից անցնելու համար , թեև ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները նման չեն».-ասել է Լավրովը :
Լավրովը մտահոգություն է հայտնել , որ Ստեֆան դի Միստուրան դանդաղ տեմպերով է հետապնդում բանակցային գործընթացին :
galatv.am
Ով ցանկանում է խոսել ռուսների հետ, նա պետք է հասկանա նրանց. Die Welt
Գերմանական Die Welt թերթի մեկնաբան Միխայել Շտյուրմերը կարծում է, որ Ռուսաստանի հետ երկխոսության համար անհրաժեշտ է ինչպես հասկանալ, այնպես էլ իմանալ ռուսների պատմությունը, սակայն Արեւմուտքում դա չեն արել: Սա էլ, ըստ նրա, դարձել է պատճառ, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ գոյակցության հայեցակարգի եւ հավասարակշռության նոր կարգի շուրջ:
«Այսպես, Արեւմուտքն ակամա հռչակեց իրեն սառը պատերազմի հաղթող: Եվ ահա հիմա նա վտանգում է տանուլ տալ սառը խաղաղությունը»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ ամեն ինչ բավականին հաջող սկիզբ ուներ: Եվրոպայից կես միլիոն զինվորականների դուրսբերմանը հաջորդեց միջուկային զինանոցի կրճատումն, այդ թվում՝ Ուկրաինայի, եւ այդ ամենը խոստանում էր ողջամիտ համագործակցության մի ամբողջ դարաշրջան:
Ինչպես նշում է հեղինակը, այդ ժամանակվանից ամեն ինչ գլորվեց դեպի երկիմաստություն եւ ուժերի չափման նոր փորձերի: Ինչպես ասում են փորձառու դիվանագետները, արդյունքում պատերազմի վտանգը հասավ վերջին 50 տարիների ընթացքում առավելագույն մակարդակին:
Ինչպես ասվում է հաջորդիվ, «ռուսներին հասկացող» բառերը դարձել են վիրավորական, իսկ «Պուտինին հասկացող» բառերը՝ դրանից էլ ավելի վատ: «Եվ ինչպե՞ս այս միտումնավոր անարգանքից հետո տերությունների միջեւ պետք է առաջանար գոյակցության հայեցակարգ կամ նոր, ճգնաժամերի նկատմամբ դիմացկուն հավասարակշռության վրա հիմնված համաշխարհային կարգ, ինչպիսին եղել է Վիեննայի կոնգրեսը»,- նշում է Շտյուրմերը: Լրագրողը հավելում է, որ արվել են բազմաթիվ նախազգուշացումներ:
«Նոր համաշխարհային կոնգրես այդպես էլ տեղի չունեցավ, իսկ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը եւ Հիմնարար արձանագրությունը դարձան թույլ փոխարինողներ: ՆԱՏՕ-ի ընդլայնման ամերիկյան օրակարգում գտնվող քաղաքականությունն այդպես էլ պատասխան չտվեց ամենակարեւոր հարցին՝ արդյոք Ռուսաստանը նոր անունով հին թշնամի է, թե, այնուամենայնիվ, դարձել է անփոխարինելի գործընկեր ապագայի անվտանգության համար»,- գրում է թերթը:
Արդյունքում, ինչպես նշում է Շտյուրմերը, թաքնված անվստահությունը եւ ռազմավարական հակասությունները սերմեր են տվել:
Աղբյուր` Die Welt
Թարգմ.` Տիգրան Գասաբյան
news.am
ՆԱՏՕ vs Ռուսաստան.
ՆԱՏՕ–ի անդամ երկրները Վարշավայում գագաթնաժողովի աավարտին հայտարարեցին, որ պատրաստ են Ռուսաստանի հետ «կառուցողական հարաբերությունների», երբ որ Մոսկվան դրան պատրաստ լինի։ Իսկ մինչ այդ դաշինքը պատրաստվում է Բալթյան երկրներում ռուսաստանցի «քաղաքավարի մարդկանց» հնարավոր հարձակումը հետ մղելուն, եւ արդեն որոշում կա արեւմտյան զորքերի գումարտակներ տեղակայել այդ երկրներում։
Վարշավայի գագաթնաժողովի ամփոփ փաստաթուղթն աննախադեպ ծավալուն էր եւ պարունակում էր 139 կետ, որոնք ընդհանրացնում են ՆԱՏՕ–ի նվաճումներն ու խնդիրները հիմնական ուղղություններով՝ հավաքական պաշտպանության եւ զսպման համակարգերի արդիականացում, Եվրատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս (ինչպես Արեւելք, այնպես էլ Հարավ) «կայունության նախագծում», այդ թվում՝ Դաշինքի կողմից հասցեական գործընկերությունների համակարգերի զարգացման ճանապարհով, ինչպես նաեւ ՆԱՏՕ–ԵՄ հարաբերությունների եւ տրանսատլանտյան կապերի ամրապնդում։
ՆԱՏՕ–ն՝ «հիբրիդային պատերազմի» սպասումներով
Գագաթնաժողովի ավարտին ընդունված կոմյունիկեում նշվում է, որ ՆԱՏՕ–ն ոչ մի պետության սպառնալիք չի ներկայացնում, ինչպես նաեւ նշված է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Սակայն այդ երկխոսությունը դժվար թե լայն լինի։ ՆԱՏՕ–ն այս պահին ՌԴ–ի հետ շփումներում շահագրգռված է «ռազմական միջադեպերի նվազեցման» եւ «թափանցիկության մակարդակի բարձրացման» ուղղությամբ։
Վարշավայում ընդունված որոշումներից մեկը դաշինքի ռազմածովային բաղադրիչի զարգացումն է, որով երկար ժամանակ գրեթե չէին զբաղվել։ Նավատորմի կազմում, որը կզբաղվի նաեւ ծովահենության դեմ պայքարով, կընդգրկվեն ստորջրյա եւ վերջրյա տարրեր, ինչպես նաեւ ծովային հետեւակի ուժեր։
Վարշավայի գագաթնաժողովում որոշում էր կայացվել Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ Լեհաստանում ՆԱՏՕ–ի 4 գումարտակ տեղակայել։ 4–հազարանոց ընդհանուր կազմով գումարտակները կհայտնվեն 2017-ին։ Զինվորականները, որոնք կներկայացնեն դաշինքի միջազգային ուժերը, կարող են օգտագործվել այդ պետություններում «հիբրիդային պատերազմին» հակազդելու համար։