Մամուլի տեսություն 14-07-2016
Խիստ վարչապետը. Թերեզա Մեյը ստանձնում է վարչապետի պաշտոնը
news.am
Խիստ վարչապետը. Թերեզա Մեյը ստանձնում է վարչապետի պաշտոնը
Բրիտանիայում վարչապետի պաշտոնի հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր։ Վերջին 6 տարում կառավարությունը ղեկավարած Դեւիդ Քեմերոնը հրաժարական է տվել եւ կլքի Դաունինգ սթրիթ 10–ը։ Դրանից անմիջապես հետո նրա տեղը կզբաղեցնի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Թերեզա Մեյը։
Կառավարության ղեկավարի իշխանափոխության գործընթացը, ավանդույթի համաձայն, Բրիտանիայում գրեթե կայծակնային է տեղի ունենում։ Նստավայրից դուրս գալու պահին Քեմերոնը մամուլի համար վերջին հայտարարությունը կանի, որից հետո կմեկնի Բուքինգեմյան պալատ, որպեսզի հրաժարականի դիմումը ներկայացնի Եղիսաբեթ 2-րդին։ Այն բանից հետո, երբ միապետը ֆորմալ առումով ընդունի հրաժարականը, պաշտոնաթող քաղաքական գործիչն արդեն չի վերադառնա վարչապետի նստավայր։
Թագուհին էլ կհանդիպի Մեյի հետ եւ նրան կհանձնարարի կառավարություն ձեւավորել։ Դրանից հետո Մեյը վարչապետի պաշտոնում կտեղափոխվի Դաունինգ սթրիթ 10, որը 17-րդ դարում կառուցված շենք է եւ արդեն 111 տարի մշտապես օգտագործվում է որպես Բրիտանիայի վարչապետների պաշտոնական նստավայր։
Մեյի երեք խնդիրները
Այսպիսով՝ չնայած այն հանգամանքին, որ Մեյը դեմ է Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, հենց նա էլ պետք է ղեկավարի բանակցությունները, փորձի ԵՄ–ի հետ «ամուսնալուծության» լավագույն պայմանների հասնել։ «Brexit–ը նշանակում է Brexit, եւ մենք պատրաստվում ենք դրանում հաջողության հասնել»,– այսպես է սահմանել Մեյը իր հիմնական խնդիրը վարչապետի պաշտոնում։ Նոր կաբինետում ստեղծվելու է հատուկ պաշտոն՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցերով նախարար։
Միաժամանակ ապագա վարչապետը չի պատրաստվում արագացնել բանակցությունների մեկնարկը։ Նա արդեն հայտարարել էր, որ հույս ունի գործի դնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով ԵՄ կազմից անդամ պետության դուրս գալու ընթացակարգը սահմանվում է ոչ շուտ, քան մինչեւ հաջորդ տարվա սկիզբը։ Մինչեւ այդ պահը մնացած ժամանակը Լոնդոնը մտադիր է օգտագործել բանակցային դիրքերի նախապատրաստման նպատակով։ Այս պահին նման դիրք, ըստ էության, չկա։
Մեյն իր երկրորդ նպատակն էր անվանել երկրի եւ կուսակցությունների միավորումը։ Բրիտանիայում հանրաքվեից հետո հասարակական կարծիքները տարանջատվել են, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Brexit–ին կողմ է քվեարկել 17.4 մլն մարդ, իսկ դեմ՝ 16.14 մլն մարդ։ Ստացվում է, որ բնակչության գրեթե կեսը պատրաստ չէ Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, բայց մեծամասնության որոշումը չեղարկել նույնպես ոչ ոք չի պատրաստվում։
Եվ վերջապես Մեյի երրորդ խնդիրը Բրիտանիայի բարեփոխումն է այնպես, «որ այն համապատասխանի բոլորին, այլ ոչ թե փոքրաքանակ արտոնյալ մարդկանց»։
«Ղոդս»
Ավստրիայի կառավարությունը գրավում է Հիտլերի տունը
Վերջին վեց տասնամյակներին բազմիցս խոսվել է Ադոլֆ Հիտլերի տան շենքի մասին : Այսօր Ավստրիայի կառավարությունը վավերացրել է շենքի առգրավման մասին նախագիծը , սակայն դեռևս այն գործնական փուլ չի անցել :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Ավստրիայի հյուսիս-արևմտյան Բրավնավ քաղաքի բնակիչները «Հիտլերի տուն» են անվանում դեղնագույն շենքը , որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը : Գերմանական մամուլը հաղորդում է , որ ապրիլի 20-ին շենքի երկրորդ հարգում են ծնվել Հիտլերի երրորդ դուստր ՝ Կլարան և մյուս զավակները» :
Թեև իր կյանքի առաջին մի քանի ամիսներին է Հիտլերն այս տնում ապրել , սակայնայն դարձել է ֆաշիզմի ու նոր նացիստների սիրած վայրերից մեկը : Շենքի հարևանների վկայությամբ , Հիտլերի կողմնակիցներն աշխարհի տարբեր անկյուններից այս վայր են այցելում և հուշանկարվում են :
Շենքը ներկայիս անմարդաբնակ է : Դա 1972 թվականից ի վեր վարձակալվել է Ավստրիայի ներքին նախարարության կողմերից : Մինչև 2011 թվականը շենքը տրամադրվել էր հաշմանդամներին խնամող մի կառույցի : Քանի որ շենքն անհրաժեշտ փոփոխությունների կարիք ուներ , հաշնամդամների խնամակալության վայրը տեղափոխվեց և այսօր շենքն անմարդաբնակ է :
Ավստրիայի խորհրդարանը պետք է ընդունի շենքին տեր կանգնելու մասին օրենքը : Քաղաքական գիտությունների մի փորձագետ ներկայացրել է մի առաջարկ , համաձայն որի շենքը դառնալու է երիտասարդների քաղաքական ուսուցման կենտրոն : Շենքը համարվում է մշակութային ժառանգություն : Նույնիսկ առաջարկ կա ՝ շենքը թանգարանի վերածելու համար :
«Իրան»
Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների նիստի լուսանցքում
Աստանայում անցկացվող Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների նիստում , Իրանի ԱԳ նախարարը նշել է .-«Կասպից ծովում կայուն անվտանգությունն ու խաղաղությունը հիմնական նշանակություն ունի տարածաշրջների երկրների ու ժողովուրդների համար» :
«Իրան» օրաթերթը գրել է .-«Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հավաստմամբ , Իրանը համոզված է , որ խաղաղ միջոցներով ծովի տարածքի օգտագործումը , թափանցիկությունը , սպառազինական մրցակցություններից զերծ մնալը , բոլորը նպաստել են տնտեսական զարգացման հիմնակառույցների ամրապնդմանը : Իրանի Ագ նախարարն ասել է , որ վերջին նիստից հետո , բարեբախտաբար դրական ու սեղմ բանակցություններ են ընթացել և արդյունքում , համաձայնություններ են ձեռք բերվել : Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիան համապարփակ փաստաթուղթ է , ուստի բանակցությունները պետք է ընդգրկեն հստակ թեմաներ ու հարցեր» :
Նիստին առընթեր , ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգեյ Լավրովը հույս է հայտնել , որ Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիան մինչև 2017 թվականի առաջին կիսամյակը ստորագրվելու է մերձկասպյան երկրների կողմից :
.
galatv.am
Դալլասյան դաս. The Washington Times
«Որոշ իրադարձություններ ներկայանում են այնպիսի խլացնող հստակությամբ, որ ոչ ոք, ոչ նախագահը, ոչ քարոզիչը, ոչ էլ բանաստեղծը չեն կարող որեւէ բան ավելացնել նրան, թե ինչ են զգում բոլորը»,- գրում է The Washington Times-ը: «Բավական պերճախոս մարդու՝ Օբամայի մոտ արագ սպառվել էր ածականների պաշարը, երբ նա Եվրոպայում ելույթ էր ունենում Դալլասում ոստիկանների գնդակահարությունից հետո»,- նշում են հոդվածի հեղինակները:
«Նախագահ Օբաման Վարշավայում խոսում էր Լուիզիանայում եւ Մինեսոտայում տեղի ունեցած նմանատիպ ողբերգությունների մասին, որոնք նա արդարացիորեն անվանեց «ռասայական անհավասարության բազմաթիվ դրսեւորումների համախտանիշներ, որոնք գոյություն ունեն քրեական արդարադատության մեր համակարգում»:
«Երբ մարդիկ ասում են, որ սեւամորթների կյանքերը նշանակություն ունեն, դա չի նշանակում, որ ոստիկանների կյանքերը չունեն նշանակություն: Բոլորի կյանքերը կարեւոր են»,- ասել է Օբաման: «Սակայն տխուր ճշմարտությունն այն է, որ սեւամորթների, մուլատների կամ ոստիկանների կյանքերը մեզանից ոմանց համար ոչինչ չարժեն»,- նշում է թերթը:
«Ողբերգության նախնական լուսաբանման ընթացքում կոտրված սրտերը մխիթարվեցին նրանով, որ Դալլասի սպաները, տարբեր ռասաների ներկայացուցիչներ, բոլորը մեկ մարդու նման անցան իրենց առաջադրանքի իրականացմանը՝ շտապելով օգնության միմյանց»:
«Ամերիկացիներն ունեն մաշկի մեկ գույն, եւ քանի դեռ այդ զգացումը համընդհանուր չի դարձել, մեր մեջ կլինեն այնպիսիք, ովքեր կցանկանան շահագործել տարբերությունները, եւ երբ նրանց դա հաջողվի, կտուժեն բոլորը»,- գրում է թերթը:
«Օրենքները կարող են կարգավորել վարքագիծը եւ պատժել պարկեշտության խախտումները, բայց նրանք չեն կարող ղեկավարել մարդկանց սրտերը: Հենց սա է այժմ սովորում Ամերիկան իր դժբախտության վրա»,- եզրափակում են հեղինակները:
Աղբյուր` The Washington Times
Թարգմ.` Տիգրան Գասաբյան