Մամուլի տեսություն 22-07-2016
Անտոնիո Գուտիերեսն ՝ առաջատար թեկնածու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
«Համշահրի» օրաթերթ
Անտոնիո Գուտիերեսն ՝ առաջատար թեկնածու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
Պորտուգալիայի նախկին վարչապետ ՝ Անտոնիո Գուտիերեսը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածուն : ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկությունը կատարվել է գաղտնի կերպով :
«Համշահրի» օրաթերթը գրել է .-«Երկրորդ տեղում է Սլովենիայի նախկին նախագահը , իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը և Սերբիայի ԱԳ նախկին նախարարը համապատասխանաբար զբաղեցնում են 3-րդ և 4-րդ տեղերը Պան Գի Մունի երկու հնգամյա առաքելությունն ավարտվում է 2016 թվականի վերջին» : ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամները գլխավոր Ասմաբլեային մեկ թեկնածու են ներկայացնելու : Գուտիերեսը հավաքել է 12 թեր , ոչ մի դեմ , երեք ձեռնպահ ձայներ :
«Համշահրի» օրաթերթ
Եվրամիությունը նախազգուշացրել է Թուրքիային
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն Թուրքիայի կառավարությանը քննադատեց օրենքը ոտնահարելու և ընդդիմության դեմ սաստիկ ճնշումներ գործադրելու պատճառով:
«Համշահրի» օրաթերթը գրել է .-«ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին Թուրքիային կոչ է արել հարգել օրենքի իշխանությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Մուգերինին ավելի վաղ քննադատելով հեղաշրջում կազմակերպողների հանդեպ Թուրքիայի կառավարության վերաբերմունքն ասել էր, որ Անկարայի կառավարությունը հեղաշրջում կազմակերպողներին հալածելու պատրվակով սաստիկ ճնշումներ է գործադրում ընդդիմության վրա»:
Մոգերինին նաև անընդունելի է գնահատել հետհեղարջումային պայմաններում արդարադատության նախարարության պաշտոնյաների ու համալսարանականների ձերբակալումը :
galatv.am
Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ բարդանում են
«Երբ զինվորականները փորձեցին տապալել թուրքական կառավարությունը, Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի շատ առաջնորդներ շունչները պահած սպասում էին արդյունքին»,- The Washington Post-ում գրում է Ադամ Թեյլորը:
«Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան տարածաշրջանային տերություն է. այս երկիրը նաեւ կարեւոր դեր է խաղում ՆԱՏՕ-ում»,- նշում է թերթը:
«Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ-ի առաջին անդամ-երկիրը չէ, որը տեսել է պետական հեղաշրջում: Այնուամենայնիվ, Թուրքիան դաշինքում ռազմավարական տեսանկյունից ունի հատուկ կարգավիճակ»,- նշում է հեղինակը՝ մանրամասնելով, որ այստեղ առանձնահատուկ դեր են խաղում Թուրքիայի աշխարհագրական դիրքը եւ չափերը:
«Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն առավել ակնառու է Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող «Ինջիրլիք» օդային ռազմակայանում: Դա ՆԱՏՕ-ի խոշոր ռազմակայաններից է, իսկ այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերը վերահսկում են միջուկային զենքի զգալի մասը»,- պարզաբանում է հեղինակը:
«Հեղաշրջման փորձի արդյունքում տեղի ունեցավ լայնածավալ մաքրում բանակում, ոստիկանությունում եւ քաղծառայություններում, ինչը հարցականի տակ է դնում Թուրքիայի ռազմական ներուժը»:
«Ինչպես պարզվել է խռովարարներից ոմանք գտնվել են «Ինջիրլիքում»: Սա ոչ միայն հարցականի տակ է դնում այնտեղ գտնվող զենքի անվտանգությունը, այլեւ բարձրացնում է անհարմար հարցեր այն մասին, թե ԱՄՆ զինվորականներն ինչպես եւ երբ են կարողացել բացահայտել դավադրությունը»,- ասվում է հոդվածում:
Աղբյուր՝ The Washington Post
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան
«Ժողովուրդ».
ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել Է
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել Է։ Մեզ հայտնի դարձավ, որ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն հաջողվել Է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է։ Այս անգամ Էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ ասում են, թե իբր մինչև առաջիկա ընտրությունները ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել։ Ներկայումս միջազգային կազմակերպությունները և ՀՀ իշխանությունները քննարկում են ընտրական համակարգի փոփոխությունների հնարավոր մասշտաբները։ Հիշեցնենք, որ վերը նշված 16 մլն եվրո գումարն անհրաժեշտ Է, որպեսզի նոր համակարգ ներդրվի, որը թույլ կտա ընտրական ցուցակները մաքրել, ինչպես նաև իրականացնել քվեարկության ընթացքի առցանց հեռարձակում»,–գրում է թերթը։
news.am
Ռուսաստանը դեպի Ադրբեջան, Իրան եւ Հնդկաստան ճանապարհին շրջանցում է Հայաստանը
2016 թվականի հուլիսի կեսերի աշխարհաքաղաքական ամենակարեւոր զարգացումը ոչ թե Հարավ-Չինական ծովում շարունակվող հակամարտությունն է, Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը կամ Ֆրանսիայում ահաբեկչությունը, որոնք միջազգային հանրության ուշադրությունը գրավեցին, այլ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հնդկաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումը՝ Կովկասում հյուսիս-հարավ երկաթուղու բացումը: Այս մասին ասված է The James Town Foundation-ում հրապարակված վերլուծաբան Փոլ Գոբլի հոդվածը:
Այս համաձայնագիրը ոչ միայն կմիավորի այս երկրները, այլ կկապի Հնդկաստանից Իրան եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի տարածքով՝ դեպի Եվրոպա երկաթուղային համակարգերը, ինչը լուրջ հետեւանքներ կունենա այդ երթուղու երկայնքով ընկած պետությունների եւ տարածքների համար:
Վերլուծաբանի կարծիքով՝ պայմանագրի ստորագրումը Բաքվի հետ համաձայնության հասնելու՝ Մոսկվայի ջանքերի մաս է կազմում: Նախադրյալներ կան, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է առաջ մղել ղարաբաղյան հակամարտության երկաստիճան լուծումը. ազդել Հայաստանի վրա՝ Ղարաբաղի 5 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու նպատակով, իսկ հետո բանակցություններ սկսել Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ:
Վերլուծաբանը նշում է, որ երկաթուղու մասին համաձայնագիրը չեն հետաձգի. արդեն օգոստոսի 7-ին Հնդկաստանն առաջին փորձնական կոնտեյները կուղարկի:
«Ամեն դեպքում, այդ կարեւոր իրադարձությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականությունը վերափոխելու եւ հեռավոր ու մերձավոր այլ պետությունների հետ տարածաշրջանի երկրների հարաբերությունները վերակազմավորելու պոտենցիալ ունի»,- ամփոփում է հեղինակը: