Մամուլի տեսություն 27-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i28033-Մամուլի_տեսություն_27_07_2016
Եվրոպայի ոստիկանությունը զգուշացրել է ԵՄ-ի երկրներում ներուժ ահաբեկչական վտանգի կապակցությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 10:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  27-07-2016

Եվրոպայի ոստիկանությունը զգուշացրել է ԵՄ-ի երկրներում ներուժ ահաբեկչական վտանգի կապակցությամբ

«Ղոդս» օրաթերթ

Եվրոպայի ոստիկանությունը զգուշացրել է ԵՄ-ի երկրներում ներուժ ահաբեկչական վտանգի կապակցությամբ

 

Եվրոպայի ոստիկանությունը զգուշացրել է , որ հարյուրավոր ահաբեկիչներ ներուժ վտանգ են համարվում եվրոպական երկրների համար :

«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Եվրոպայի ոստիկանությունը մի քանի հայրյուր հոգի է գնահատել մայրցամաքում ներկա ահաբեկիչների թիվը : Նրանք նույն ծայրահեղականներն են , որոնք Եվրամիության անդամ երկրներից Իրաք և Սիրիա էին մեկնել , համալրել էին ԻԼԻՊ-ի շարքերը և այսօր իրենց երկիր են վերադարձել» :

Եվրոպայի ոստիկանության տվյալների համաձայն , ահաբեկչական խմբավորումների անդամները , որոնք ճգնաժամային գոտիներում են ծառայել , սովորաբար կեղծ անձնագրերով են Եվրոպա մեկնում լ Նրանց թիվը հինգհազար հոգի է հաշշվել : Ահաբեկիչների մեկ երրորդը ՝ այն է 1500-1800-ը , Եվրամիության երկրներ են վերադարձել : Թեև նրանցից շատերը դիվերսիոն գործողությունների մասնակցելու մտադրություն չունեն , սակայն մնում են ներուժ ահաբեկիչ :

 

 

 

 

«Իրան» օրաթերթ

Սիրիայի ճգնաժամը ՝ չորս մայրցամաքների երկրների միջև բանակցության առանցքը

 

Արևելյան Ասիայից մինչև Աֆրիկայի հյուսիսը և մինչև արևմտյան Եվրոպայի երկրներ , քննարկել են Սիրիայի ճգնաժամը :

«Իրան» օրաթերթը գրել է  .-«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Դի Միստուրայի գլխավոր առաքելությունն է ՝ սիրիական բանակցությունների վերականգնում : Լաոսում կայացած նիստին առընթեր , նա եռակողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հետ : Անցյալ օրը Դի Միստուրան ժնև է մեկնել ՝ սիրիական բանակցությունների վերականգման գործընթացը շարունակելու համար» :

Աֆրիկայի հյուսիս-արևմտյան մասում ևս Արաբական երկրների Լիգայի 27-րդ նստաշրջանը կայացավ  Մավրիտանիայում : Արաբ ղեկավարները , որոնք որոշ ժամանակ է , ինչ Լիգայում Սիրիայի տեղն ընդդիմադիրներին հանձնելուն , փորձել են հրաժարվել պասիվ դիրքորոշումից :

Արաբական երկրների Լիգայի նստաշրջանի եզրափակիչ հաղորդագրությունում , մասնակիցները ցանկացել են միմիայն քաղաքական լուծում գտնել , որը կարող է ապահովել նաև երկրի անկախությունն ու միասնությունը :

Լաոսում կայացած նիստին առընթեր , Դի Միստուրան եռակողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հետ : Անցյալ օրը Դի Միստուրան ժնև է մեկնել ՝ սիրիական բանակցությունների վերականգման գործընթացը շարունակելու համար : Լավրովը հույս է  հայտնել , որ որդեգրած ընդհանուրդիրքորոշումը նպաստելու է ճգնաժամի կարգավորմանը :

 

 

 

 

hayeli.am

«Լավրովի պլանի» 2-րդ սերիան

 

Ուշագրավ տեղեկություններ են սկսել ի հայտ գալ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ վերջին շրջանում ինտենսիվացել են «Ադրբեջանի օկուպացված տարածքների» հարցի շուրջ հանդիպումները. «Այդ հարցի լուծման համար մեծ ջանքեր են գործադրում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»:

Հետաքրքիր զուգադիպությամբ թուրքական Hürriyet-ը հոդված է հրապարակել, որով ազդարարել է, թե Թուրքիայի իշխանությունները դիտարկում են Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությունը:

Թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները վերստին դիտարկում են Հայաստանի հետ հաշտեցման գործընթաց սկսելու և երկու երկրների միջև սահմանը բացելու հնարավորությունը: Այս տեղեկությունը հայտնողը ոչ ավել, ոչ պակաս թերթի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգեն է, որը, ինչպես հասկանալի է, պատահական նման հոդված չէր հրապարակի, անկախ այն բանից, թե հայտնածը որքանով է մոտ իրականությանը:

Ահա նա ընդգծել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքու կատարած վերջին այցի ժամանակ փորձել է ճշգրտել այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն ու արձագանքը:

Նկատենք, որ Չավուշօղլուն Բաքու այցելել է հուլիսի 15-ին, ինչից հետո մեկնել է Թբիլիսի, այցի ժամանակ Չեքիրգեն նույնպես ուղեկցել է նրան: Լրագրողի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարը, այցի ժամանակ մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամի հաղթահարումը, հայտարարել է. «Դուք կտեսնեք, թե մենք դեռ ինչ կանենք հանուն խաղաղության: Շուտով դուք կլսեք ավելի ուրախալի նորություններ»:

Երբ Չեքիրգեն փորձել է ճշգրտել, թե ինչ նկատի ունի նախարարը, նա չի մանրամասնել իր խոսքերը: Դրա հետ կապված՝ Չեքիրգեն գրել է. «Ես միայն հիմա իմ ընկեր դիվանագետներից իմացա, որ իշխանությունները, որոնք ձգտում են նվազեցնել թշնամիների թիվը և մեծացնել ընկերների թիվը, ունեն Հայաստանի հետ սահմանը բացելու պլան:

Ըստ Hürriyet-ի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգենի` այդ ուղղությամբ առաջին քայլը ձեռնարկել է Մևլյութ Չավուշօղլուն հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ժամանակ: Նախարարը ստուգել է, թե ինչպիսին կլինի Բաքվի արձագանքը Հայաստանի հետ հաշտեցման փնտրտուքին առնչվող Անկարայի պլաններին: Այդ հարցում արդեն իսկ կա դրական մթնոլորտ, և կա հիմք՝ հետագայում այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Սակայն այն ժամանակ, երբ Անկարան Բաքվի հետ խորհրդակցությունների մեջ էր Երևանի հետ հաշտեցման մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ, ներքին թշնամիները Թուրքիայում պատերազմ սանձազերծեցին ժողովրդավարության դեմ»:

Բոլորովին էլ զարմանալի չէ, որ թուրքական հայտնի պարբերականը Հայաստանի հետ պայմանավորվածությունների հասնելու հարցում կարևորել է Մոսկվայի դերակատարումը:

Այսինքն` Հայաստանին վերաբերող հարցերով Անկարան Ռուսաստանի իշխանության հետ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունների մի ամբողջ փաթեթ է բացահայտել, բնականաբար ունենալով` կոնկրետ քարոզչական նպատակներ:

Բանն այն է, որ այս ծրագիրը կարող է լինել արդեն հանրահայտ դարձած և բավական ժամանակ քննարկվող «Լավրովի պլանի» բաղկացուցիչ մասը: Չմոռանանք, որ Լավրովի` Հայաստան և Ադրբեջան այցելությունների ընթացքում հենց ռուսական մամուլն էր գրում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուասաստանի դերի, և բացի Ղարաբաղյան խնդրից` նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը հնարավորության մասին:

Թուրքական մամուլի բացահայտումը ամենևին էլ պատահականություն չէ: Նման ծրագիր, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի և Ռուսաստանի դիվանագետների սեղանին, այնուամենայնիվ, կա:

Ասել է, թե` «Լավրովի պլանի» մասին ուշագրավ դրվագներ են ի հայտ գալիս…

Մետաքսյա Շալունց

 

«Հայոց աշխարհ».

Արդյունաբերության ոլորտում իրականացված բանկային ներարկումների պորտֆելը կրճատվել է 18 մլրդ դրամով

 

«Վարկային շուկան Հայաստանում այս տարի փոքր֊ինչ ակտիվացել է. Հինգ ամսվա ընթացքում տնտեսության մեջ բանկերի իրականացիած վարկային ներդրումներն ավելացել Են 35 մլրդ դրամով։ Նման ժամանակահատվածի համեմատ աճն անշուշտ մեծ չէ։ Սակայն եթե հաշվի առնենք, որ անցած տարի վարկային ներդրումները ոչ միայն չավելացան, այլև կրճատվեցին, միտումը դրական է։

Թեպետ այդ դրսևորումներն ուղեկցվել են փոփոխական զարգացումներով։ Առանձին ամիներին բանկային ներարկումները վարկային շուկայում նույնիսկ կրճատվել են։ Այդ երևույթը նկատվեց մասնավորապես հունվար և ապրիլ ամիսներին։

Բանկային ներդրումները վարկային շուկայում, ինչպես սովորաբար լինում է, խիստ անհամաչափ են բաշխվել։ Մտահոգիչն այն է, որ դրանք շրջանցել են տնտեսության համար կարևոր դերակատարություն ունեցող երկու առանցքային ոլորտներ, խոսքը արդյունաբերության և հիպոթեկի շուկաների մասին Է։ Թե մեկում, թե մյուսում բանկերի վարկային պորտֆելը նվազել Է։

Ընդամենը 5 ամսում արդյունաբերության ոլորտում իրականացված բանկային ներարկումների պորտֆելը կրճատվել է 18 մլրդ դրամով։ Հիպոթեկի շուկայում անկումը 1,3 մլրդ դրամի սահմաններում է։ Այս դրսևորումները հիմք են տալիս ասելու, որ նվազել է տնտեսության իրական հատվածի և հասարակության վարկունակությունը։

Այնպես չէ, որ վարկային Ներարկումների նվազումը պահանջարկի կրճատման հետևանք Է։ Հայտնի է, որ տնտեսության մեջ ֆինանսական միջոցների կարիքը բավականաչափ մեծ Է։ Սակայն վերջինս դրանք վերադարձնելու խնդիր  ունի։  Մի բան,   որ ստիպում է երբեմն ձեռնպահ մնալ բանկային բավականաչափ թանկ կապիտալի ներգրավումից։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ արդյունաբերության ոլորտում վարկային ներարկումների կրճատման պայմաններում արձանագրված գրեթե երկնիշ տնտեսական աճը։ Իրականում պատճառը պետք է փնտրել արդյունաբերության աճի կառուցվածքում։ Դրանում էական դերակատարություն ունի հատկապես հանքարդյունաբերությունը, որը վարկային ներարկումների կարիք հիմնականում չունի։ Ինչպես հայտնի է, այն դարձել է Հայաստանի տնտեսության այն առանցքային ոլորտը, որտեղ դեռևս պահպանվում Են օտարերկրյա կապիտալի ներդրամային հետաքրքրությունները։ Կրկին տեղապտույտում է հայտնվել հիպոթեկի շուկան։ Հիպոթեկային վարկավորման ծավալների կրճատումը հասարակության վճարունակության անկման հետևանք է՝ այն ուղղակիորեն կապված է բնակչության եկամուտների հետ։

Տարեսկզբին արձանագրված պասիվացումը հիմք է տալիս ասելու, որ հասարակության շրջանում հերթական անգամ նվազել է հիպոթեկի ներգրավման հնարավորությունը։ Որքան Էլ կառավարությունը և Կենտրոնական բանկը փորձում են տարբեր միջոցներով այն խթանել, այնուհանդերձ արդյունքները մեծ չեն»,–գրում է թերթը։