Մամուլի տեսություն 28-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i28219-Մամուլի_տեսություն_28_07_2016
Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու ծրագիրը իրականություն է դառնում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 12:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  28-07-2016

Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու ծրագիրը իրականություն է դառնում

«Հայոց աշխարհ».

Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու ծրագիրը իրականություն է դառնում

 

«Համաձայն իրանական լրատվամիջոցների, Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն անցած օրը հայտարարել է, որ Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու վերաբերյալ։

Իհարկե կողմերը չեն մանրամասնում, թե ի՞նչ փորձնական համաձայնագրի մասին է խոսքը, ի՞նչ ժամկետով և ի՞նչ ծավալի մատակարարում պետք է իրականացվի։

Հայտնի չէ ևաև, թե որպես տարանցիկ երկիր Հայաստանը ինչ է ստանալու արտահանումների դիմաց։ Հաշվի առնելով Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազի տարանցման գինը, պետք է ենթադրել, որ խոսք կարող է լինել նույն համամասնության մասին։ Այն Է՝ տեղափոխման 10 տոկոսը։

Ամեն դեպքում, այս պահին շատ ավելի կարևոր Է, որ երկար սպասված ծրագիրը վերջապես իրականություն Է դառնում։ Ինչպես հայտնի Է, Իրանից Վիաստան գազի արտահանման վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին շուրջ մեկ տարի առաջ։ Այն ժամանակ հայտարարվեց, որ Վրաստանը քննարկում Է Հայաստանի տարածքով Իրանից լրացուցիչ գազ ստանալու հնարավորությունը։ Այդ ճանապարհով վերջինս նպատակ ուներ դիվերսիֆիկացնել գազի ստացման աղբյուրները։ Սակայն երկար բանակցություններից հետո այդ նպատակադրումը չիրականացավ։

Թվում Էր, թե ծրագիրը տապալվել է։ Մանավանդ Ադրբեջանն ամեն ինչ արեց այն ձախողելու համար. Վրաստանին առաջարկեց ոչ միայն հավելյալ գազ, այլև արտոնյալ պայմաններ, ինչին վրացական կողմը տվեց իր համաձայնությունը։ Դրանով Վրաստանը հրաժարվեց իրանական գազից՝ նախապատվությունը տալով ադրբեջանականին։

Սակայն պարզվում է, որ դա ընդամենը ժամանակավոր նախապատվություն էր։ Իրանի նավթի նախարարի հայտարարությունը վկայում է, որ Վրաստանը չի հրաժարվել Հայաստանի տարածքով իրանական գազ ստանալու մտադրությունից։

Իրան-Հայաստան գազատարն այս պահին լիարժեք բավարարում է իրանական գազը Վրաստան հասցնելու համար։ Գազատարի թողունակությունը հասնում Է տարեկան 2,2-2,3 մլրդ խոր. մետրի։ Մինչդեռ այժմ այն օգտագործվում է հզորության ընդամենը 15-20 տոկոսի չափով։ Գազ-Էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում Հայաստանը Իրանից ստանում Է տարեկան ընդամենը 360-370 մլն խոր. մետր գազ։

Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին Վրաստան իրանական գազ հասցնելու համաձայնագրի շրջանակներում կարող են լիարժեք օգտագործվել Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունները։ Ընդ որում դա միանգամայն հնարավոր է նաև հետագայում»,–գրում է թերթը։

 

 

 

«Իրան»

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի աջակցումը ՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության քաղաքականության ֆոնի վրա

 

«Թայմ» պարբերականը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության քաղաքականության մշակման պաշտոնական փաստաթուղթ է հրապարակել , որում անդրադարձ է եղել նախագահական թեկնածուի ընտրության համար կուսակցության գումարման մասին : «Թաբնաք» օրաթերթը գրել է , որ Դեմոկրատական կուսակցության փաստաթուղթը պարզում է տարբեր երկրների ՝ ներառյալ Իրանի և Սիրիայի նկատմամբ կուսակցության որոշումները : Իրանի մասին բաժնում գրված է.-«Մենք սատարում ենք Իրանի հետ միջուկային համաձանությունը , քանզի դա ճշգրտորեն իրագործվում է ՝ առանց պատերազմի Իրանի համար փակելով ռումբ ձեռք բերելու ճանապարհները» :

Դեմոկրատական կուսակցության փաստաթղթում նշված է , որ կուսակցությունը դեմ է Հանրապետական կուսակցության թեկնածու ՝ Դոնալդ Թրամփի կարծիքին , ով հեռանում է Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների սեղանից : Այստեղ գրված է .-«Մենք դեմ ենք Դոնալդ Թրամփի կարծիքին , որ համոզված է , որ երկիրը պետք է հրաժարվի Իրանի միջուկային ծրագրին խաղաղ միջոցներով լուծումներ տալու համաձայնությունից» :

 

 

 

«Համշահրի»

Քննադատություն ՝ ուղղված Բիլ Քլինթոնին

 

Մուսուլմանների մասին ԱՄՆ երբեմնի նախագահ ՝ Բիլ Քլինթոնի արտահայտություններն առթել է այդ երկրի լրատվամիջոցների ու իսլամական որոշ կառույցների հակազդեցությունը :

«Համշահրի» օրաթերթը գրել է .-«Հուլիսի 26-ին իր կնոջը պաշտպանելու համար Ֆիլադելֆիայում ունեցած ելույթում , Բիլ Քլինթոնն ասել է , որ մուսուլմանները , որոնք սիրում են Ամերիկան և սիրում են ազատությունը , իսկ մյուս կողմից ատում են ահաբեկչությունը , պետք է մեզ միանան , որպեսզի մենք հաղթենք ընտրություններում և միասնաբար կերտենք մեր ապագան : Այս խոսքերին հակազդել են երկրի իսլամական երկու ճանաչաված կառույցներ , մեկը ՝ իսլամական հարաբերությունների խորհուրդը , իսկ մյուսը ՝ «Քեր» հասատատությունը , որոնք երկուսն էլ ԱՄՆ-ում մասնաճյուղեր ունեն : Քննադատության տեղիք է տվել Քլինթոնի խոսքի այն բաժինը , որ փոքրամասնություններից առանձնացրել է մուսուլմաններին :

 

 

 

news.am

Ֆորմալ համագործակցություն ԵՏՄ շրջանակում

 

 

2015 թվականի օգոստոսին Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) համալրվեց նոր՝ հինգերորդ անդամով՝ Ղրղզստանով: ԵՏՄ-ն, ինչպես հայտնի է, նախատեսում է տնտեսական ինտեգրման ավելի բարձր մակարդակ՝ օրինակ, ԱՊՀ–իհետ համեմատությամբ: Հասկանալի է, որ կազմակերպության առանցքը Ռուսաստանն է, որը շատ պարամետրերով  գերազանցում է ԵՏՄ մյուս բոլոր անդամներին միասին: Իսկ ինչպիսի՞ն է ԵՏՄ մյուս երկրների համագործակցությունը:

ԵՏՄ Ղրղզստանի մուտքից արդեն 10 ամիս է անցել: Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել Ղրղզստանի եւ Հայաստանի միջեւ, օրինակ, արտաքին առեւտրի ոլորտում: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին երկու երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը այնքան փոքր էր, որ մեր վիճակագրական տվյալներում Ղրղզստանն առանձին չի հիշատակվում եւ մտցվել է «ԱՊՀ այլ երկրներ» խմբի մեջ:

Այդ պատճառով կբերենք անցած տարվա մաքսակետի տվյալները: Տվյալ տարում մեր արտահանումը Ղրղըզստան փոքր-ինչ կրճատվել է նախորդ տարվա համեատությամբ (1,5 տոկոսով) եւ կազմել է… 371 հազար դոլարից պակաս: Ըստ որում՝ արտահանման ծավալի 70 տոկոսից ավելին ապահովել է միայն մեկ ապրանքախումբ՝ դեղամիջոցները: Նշենք, որ Ղրղըզստանի ներմուծման զգալի մասը բաժին է ընկնում նրան հարեւան երկրին՝ Չինաստանին:

Ղրղըզստանից Հայաստան ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է հարվածային տեմպերով՝ 3,4 անգամ: Սակայն բացարձակ թվերով ցուցանիշը բավական համեստ է՝ խորհրդանշական 155 հազար դոլար: Ըստ որում՝ տեսականին  կազմել է չորս տեսակի ապրանք: Ինչպես արտահանման դեպքում, Ղրղըզստանից ներմուծման ավելի քան 80 տոկոսն ապահովել է կրկին մեկ ապրաքախումբ՝ լոբազգիները: Միայն կարելի է կռահել, թե հետագայում Ղրղըզստանի հետ ինչպե՞ս կզարգանա «համագործակցությունը» արտաքին առեւտրի ոլորտում:

Վերջում նշենք, որ Ղրղըզստանի տնտեսությունը ներկայումս լավագույն վիճակից հեռու է: Համախառն ներքին արդյունքի ծավալը հունվար-հունիսին կրճատվել է 2,3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ համարյա 20 տոկոսով: Այս հետընթացը հիմնականում կապված է կանադական Centerra Gold Inc. ընկերության  գործունեության խնդիրների հետ, որը խոշոր Կումտոր ոսկու հանքն է մշակում: Երկրի տնտեսության մեջ դերակատարման եւ նշանակության առումով նշված ընկերությունը կարելի է համեմատել մեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ:

 

Սմբատ Գրիգորյան