Մամուլի տեսություն 01-08-2016
Նեթանյահուն շարունակում է հալածել սիոնիստական մամուլի գործիչներին:
«Իրան»
Նեթանյահուն շարունակում է հալածել սիոնիստական մամուլի գործիչներին
Աշխարհում լրատվամիջոցների ազատության հարցերով զբաղվող «Ազատության տուն» ամերիկյան կառույցի վերջին զեկույցը հաղորդում է Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենյամին Նեթանյահուի կողմից Իսրայելի ազատ մամուլի գործիչների վրա ճնշումների գործադրման մասին:
«Իրան» օրաթերթը գրել է .-«Իշխանությունները մամուլին ստիպում են հետևել իրենց թելադրած քաղաքականությանը: Իրողությունն այն է, որ Նեթանյահուն Իսրայելի կառավարությունը դարձրել է միապետականություն՝ այն իր սեփականությունը համարելով: Մամուլի գործունեության սահմանափակումը համարվում է նրա որդեգրած քաղաքականության մի մասը՝ որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանա վերահսկողությունը պահել իր ձեռքում» :
«Հաարեց»-ի նման օրաթերթը, որ փորձել է անկախ աշխատել, հայտնվել է տնտեսական ճնշումների ներքո և մոտ ապագայում չի բացառվում, որ նա հարկադրաբար փոխելու է իր դիրքորոշումը: Նեթանյահուն իսրայելական երեք հեռուստաընկերությունների նախազգուշացրել է, որ կամ ապահովեն կառավարության շահերը, կամ սպասեն սուբսիդավորման դադարեցմանն ՝ այլ խոսքով պարբերականի գրասենյակի փակվելուն: Սա գործընթաց է, որի հաղթողը ներկա դրությամբ՝ Սիոնիստական ռեժիմն է:
«Ղոդս»
Լարվածություն՝ Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում
Թուրքիայի անհաջող հեղաշրջման հետ կապված Անկարայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը սրվել է: Կողմերը միմյանց դեմ մեղադրանք են ներկայացնում: Այս գործընթացն ինչքանո՞վ է կարող ազդել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության, Սիրիայում ամերիկյան կոալիցիայի կազմում երկու երկրի համագործակցության, նաև ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության նման հարցերի վրա:
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Երկու երկրի միջև լարվածության պատճառներից մեկն էլ Գյուլենի արտահանձնման խնդիրն է: Ըստ երևույթին, Էրդողանը միտում է առաջին հերթին ցանկացած ՝ նույնիսկ երկու երկրի լավ հարաբերությունները խաթարելու գնով , ճնշում գործադրել Վաշինգտոնի նկասմամբ, որպեսզի նրան հանձնի Գյուլենին: Երկրորդ հերթին, արևմտյան երկրներին հարկադրի լռեն Թուրքիայում ընդդիմադիրներին բռնաճնշելու, ձերբակալելու և կալանավորելու համար»:
Թուրքիայում ձերբակալությունների ալիք է բարձրացել : Երկրի ներքին գործերի նախարարի հայտարարությամբ, ձերբակալվել են 18 հազար հոգի, 50 հազար հոգի երկրից դուրս գալու իրավունք չունեն: Ամերիկացի գեներալ ՝ Վոթելը վերջին օրերին մտահոգություն էր հայտնել Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների կապակցությամբ, ինչն էլ առթել էր Էրդողանի զայրույթը: Ամենասկանդալային նորությունն՝ Ինջերլիքի ռազմաբազայի փակելու հարցն է:
Իրանցի վերլուծաբան՝ Հասան Բեհեշթիփուրի կարծիքով, թեև Անկարան հավակնում է , թե ինքն է կառավարում Ինջերլիքը , սակայն այն գտնվում է ամերիկացիների հսկողության տակ և սպառնալիքներ ներկայացնելով , Էրդողանը մտադիր է զգուշացնել ներքին ընդդիմադիրներին: Պետք է սպասել և տեսնել, թե Էրդողանի սպառնալիքի քայլերն ու խոսքերն ի՞նչ զորություն են ունենալու:
news.am
Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտներում զգալիորեն կրճատվել է փոքր ու միջին բիզնեսի մասնաբաժինը
Հունվար- հունիս ամիսներին Հայաստանի պետբյուջեում հարկային եկամուտները տարեկան կտրվածքով 11.1 մլրդ դոլարով կամ 2.2 տոկոսով աճել են: Նկատենք, որ ԱԱՀ գումարը այդ ժամանակահատվածում զգալիորեն կրճատվել է՝ 15.2 մլրդ դրամով, կամ 7.9 տոկոսով:
Այդ անկումը փոխհատուցվել է շահույթի (11.4 մլրդ դրամով կամ 19.1 տոկոսով) ու եկամուտի հարկերի (11.3 մլրդ դրամով կամ 7.8 տոկոսով) կտրուկ աճով:Հիշեցնենք, որ երեք տարի առաջ այսպես կոչված «եկամուտի հարկը» փոխարինել է եկամտահարկը, նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները ( վաղուց վերացված Կենսաթոշակային հիմնադրամին արվող նախկին փոխանցումները)
Հարկերի առաձին տեսակների մասնակցության աստիճանը պետբյուջեի հարկային եկամուտների տեմպում հետեւյալն էր . ԱԱՀ-ն հարաբերականորեն դանդաղեցրել է ընդհանուր ցուցանիշը՝ 3 տոկոսով, իսկ շահույթի ու եկամուտի հարկերը արագացրել են՝ համապատասխանաբար 2.3 եւ 2.2 տոկոսով: Հարկերի մյուս տեսակների ազդեցությունը աննշան էր, յուրաքանչյուրին բաժին էր հասնում մեկ տոկոսից էլ քիչ:
Պետբյուջեի հարկային եկամուտների աճը ամբոջովին ապահովված է եղել «Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների» կոնտինգենտով: Հաշվետու կիսամյակում խոշորագույնները վճարել են 21.7 դրամով (կամ 6.7 տոկոսով) շատ, քան մեկ տարի առաջ:
Մյուս հարկատուների՝ այդ թվում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների գծով արձանագրվել է հարկահավաքման լուրջ անկում՝ 10.6 մլրդ դրամի չափով ( կամ 6 տոկոսով) : Դրա հետեւանքով դրանց մասնաբաժինը Հայաստանի պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում կրճատվել է 2.8 տոկոսային կետով, հասնելով 32.4 տոկոսի: Եթե առաջնորդվենք այդ տվյալներով, կարելի է եզրակացնել, որ փոքր ու միջին բիզնեսի դերը երկրի տնտեսությունում նվազել է :
Հարկային տեսչությունը նաեւ երկրի խոշորագույն հարկատուների մշտադիտարկում է անցկացնում, որոնց կոնտինգենտը հունվար- հունիս ամիսներին 519 կազմակերպության էր հասում : Հուլիսի 1-ի դրությամբ այդ հարկատուների գծով կար հարկերի 140.9 մլրդ դրամի գերավճար, այդ թվում ԱԱՀ մասով՝ 89.7 մլրդ դրամի: Ընդ որում այդ մասով հարկային պարտավորությունները մի քանի անգամ քիչ էին՝ 30.5 մլրդ դրամ:
Սմբատ Գրիգորյան
zham.am
Աթամբաևը թուրքական իշխանություններին ցույց է տվել իրենց տեղը
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որ Ֆեթուլլահ Գյուլենը կարող է պետական հեղաշրջում կազմակերպել Ղրղզստանում, հաղորդում է «Sputnik» -ը:
Ավելի վաղ Չավուշօղլուն Ղրղզստանի իշխանություններին կոչ էր արել միջոցներ կիրառել Գյուլենի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մասնավոր դպրոցների նկատմամբ: Դիվանագետը ընդգծել է, որ հարաբերությունները երկու երկրների միջև կարող են փչանալ, եթե Բիշքեքը չփոխի իր վերաբերմունքը «Գյուլենի ավազակախմբի» նկատմամբ:
Այդ արտահայտությունները Ղրղզստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է որպես ոչ կոռեկտ և նշել, որ ինքնիշխան պետությունը ունակ է ինքնուրույն որոշել, ինչն է նրա համար լավ, ինչը՝ վատ:Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: