Մադուրոն Իրանին կոչ է արել նավթի գների կայունացման հասնել
Հունվար 20, 2016 07:16 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին կոչ է արել համագործակցել նավթի գների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Մադուրոն նաև կողմ է արտահայտվել Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամների հանդիպման կազմակերպմանը, որպեսզի մշակվի ռազմավարություն, որը թույլ կտա կայունացնել գները նավթային շուկայում։
Վենեսուելայի նախագահը նաև իր գործընկերոջը շնորհավորել է միջազգային տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների չեղարկման առնչությամբ։
tert.am
20/1/2016
Պիտակ