Մամուլի տեսություն 19-08-2016
https://parstoday.ir/hy/news/world-i31033-Մամուլի_տեսություն_19_08_2016
Պուտինն ինչո՞ւ է պաշտոնանկ արել իր աշխատակազմի ղեկավարին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2016 12:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19-08-2016

Պուտինն ինչո՞ւ է պաշտոնանկ արել իր աշխատակազմի ղեկավարին

«Ղոդս»

Պուտինն ինչո՞ւ է պաշտոնանկ արել իր աշխատակազմի ղեկավարին

 

Թվում է , թե գլխավոր պատճառը եղել է Ոիկրաինայի հարցում Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Իվանովի միջև ծագած տարաձայնությունը:

Պուտնիը պաշտոնանակ է արել իր աշխատակազմի ղեկավարին, ով այդ պաշտոնը վարել է 12 տարվա համար: Նա համարվում էր Ռուսաստանի քաղաքական հարցերում պուտինի համար երկրորդ կարևոր պաշտոնյան: Սա Պուտնի կառավարությունում տեղի ունեցած կարևոր փոփոխություն է: Նրան փոխարինելու է Էստոնիայի Կոմունիստական կուսակցության նախկին ղեկավարի թոռը՝  Անտոն Վայնոն:

Պուտինը և Իվանովը միասին են սովորել ռազմական ուսումնարանում: Իվանովը տիրապետում է անգլերեն և շվեդերեն լեզուներին: Որոշ ժամանակ նա պաշտոնավարել է երկրի անվտանգության ծառայությունում: 1999 թվականին նա նշանակվել է ազգային անվտանգության նախարարի պաշտոնում, իսկ 2001-2007 թթ.-ին վարել  է ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ապա Պուտինը նրա պաշտոնը բարձրացրեց՝ նշանակելով վարչապետի առաջին օգնական և նրան հնարավորություն տվեց նախագահական ընտրություններում մրցապայքարի մեջ մտել Դմիտրի Մեդվեդևի հետ: Սակայն ի վերջո Պուտինն ընտրեց ավելի թույլ թեկնածու՝ Մեդվեդևին: 2011 թ.-ին իվանովն ընտրվեց Պուտինի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Թեև Պուտինն ու Իվանովը սերտ հարաբերություններ ունեին, սակայն Իվանովը մշտապես համարել է լուրջ մրցակից Պուտինի համար: Իվանովի համոզմամբ, անվտանգության ծառայությունում Պուտինը եղել է նրա ստորադաս պաշտոնյան: Նրանց տարաձայնությունները հիմնականում եղել են արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում: Իվանովը երբեք կապի մեջ չի եղել Պուտինի միլիարդատեր հարազատների հետ: Նա համարվում է Ռուսաստանի կառավարության ծայրահեղական աջակից պաշտոնյան: Թվում է, թե նրանց միջև հիմնական տարաձայնությունը վերաբերում է Ուկրաինայի հարցին: Ոչ-հավաստի տեղեկությունների համաձայն, Իվանովը կողմ է հնարավորինս Ուկրաինայում ներթափանցելու , սակայն վերջում արևմուտքի հետ կայուն համաձայնության քաղաքականությանը: Մինչդեռ Պուտինը հակառակն է  պնդել: Օգոստոսի 8-ին և 11-ին Ուկրաինայի հարցով որոշումների կարևոր երկու հանդիպումներին ու նիստերին Իվանովը ներկա չի եղել : Նրան աշխատանքից հեռացնելով, պուտինը կարևոր որոշում է ընդունել, սակայն թվում է , թե դա հանգեցնելու է Կրեմլում անկայուն իրավիճակի:

 

 

 

 

armedia.am

Չինաստանի «նոր տնտեսական նորմալությունը»

 

Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի նոր եզրույթ՝ «նոր տնտեսական նորմալություն»: Բանն այն է, որ 2013թ. հոկտեմբերին կայացած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստին ՉԺՀ ղեկավարությունը ներկայացրեց երկրի զարգացման նոր սկզբունքները, որոնք ստացան «նոր տնտեսական նորմա» անվանումը: Եվ Չինաստանը համակարգված ու նպատակային կերպով ստեղծում է դրա հիմքը: Վերջին տարիներին մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս խոսել այն մասին, որ աշխարհը թևակոխում է մի նոր փուլ՝ մոտենալով նոր տնտեսական, դրանից էլ բխող՝ քաղաքական, իրականությանը:

Ըստ էության, «նոր տնտեսական նորմալությունը» ողջ աշխարհը չինական ձևով բարեփոխելու և յուրացնելու բավականին հստակ ու կոնկրետ ծրագիր է: Այն ենթադրում է չինական կապիտալի արտահանման անցում համաշխարհային շուկայում իրական ակտիվների, նոր գլոբալ ֆինանսական համակարգի ստեղծում չինական յուանի, որպես կարևորագույն համաշխարհային արժույթներից մեկի, անմիջական մասնակցությամբ, ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի և այլ արևմտյան ֆինանսական ինստիտուտների արժեթղթերի գնման ծավալների կրճատում, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների դերի իջեցում, երկրի տնտեսական զարգացման վերակողմնորոշում արտահանումից դեպի ներքին շուկա, պետական բանկերի վճռորոշ դերի պահպանում, «Մեկ գոտի, մեկ ուղի» ենթակառուցվածքային նախագծի զարգացում ողջ աշխարհով:

Սակայն այստեղ խոսքը չի գնում չինական տնտեսական էքսպանսիայի նոր փուլի մասին, քանի որ այդ ծրագրերից շատերը հայտնվել են այն պատճառով, որ անհրաժեշտ էր գտնել Չինաստանում գտնվող ոչ բավարար չափով պահանջված ու նույնիսկ ավելցուկային ֆինանսային և արտադրական հզորությունների համար արդյունավետ կիրառում: Սա է նոր իրականությունը՝ «նոր տնտեսական նորմալությունը»: Եվ փաստն այն է, որ Չինաստանը կառուցում է աշխարհի նոր ենթակառուցվածքը՝ թե բառիս բուն իմաստով, թե՝ փոխաբերական:

Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների անկման ֆոնին չինական ներդրումները Եվրոպայում թռիչքաձև աճել են՝ հասնելով 18 մլրդ դոլարի, իսկ երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելի քան 615 մլրդ դոլար է: Չինաստանը ցանկանում է վերականգնել բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, և Brexit-ի ֆոնին չինական ներդրումներն ուղղակի փրկօղակ կլինեն եվրոպացիների համար: Պեկինը մտադիր է նաև առանձին հարաբերություններ զարգացնել Մեծ Բրիտանիայի հետ, որտեղ կա չինական ներդրումների զգալի ներկայություն և որը, ի դեպ, չինացիները դիտարկում են որպես Նոր մետաքսի ճնապարհի վերջին կետ:

Ենթակառուցվածքային նախագծերում Չինաստանի մասնակցության մասշտաբներն ուղղակի ապշեցնում են: Այսպես, ՉԺՀ-ն 42 մլրդ դոլար ներդնում է Պակիստանում Կաշգար-Գվադար բարձր արագության երկաթուղու շինարարության մեջ, Հարավարևելյան Ասիայում կառուցում է բարձր արագության երկաթուղիների ցանց, որոնք կմիացնեն Չինաստանը Լաոսի, Մյանմարի, Թայլանդի, Վիետնամի և Սինգապուրի հետ, իսկ արևմտյան ուղղությամբ կառուցվում է Չինաստան-Իրան բարձր արագության երկաթուղի Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքով՝ մինչև Պարսից ծոց այն երկարացնելու հեռանկարով:

Չինաստանն ակտիվ է նաև Աֆրիկայում՝ օգնելով կառուցել ավտոմայրուղիներ և երկաթուղիներ, որոնք կկապեն Աֆրիկյան Միության 54 երկրները միմյանց հետ: Չինացիներն այստեղ ներդրումներ են կատարում նաև գյուղատնտեսության, արդյունաբերության բնագավառներում: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ, ի տարբերություն Արևմուտքի, չինացիներն այստեղ ընդհանրապես չեն մտնում ներքին քաղաքականության մեջ և, ի պատասխան դրան, չինական օգնություն ստացողները նրանց պատասխան ծառայություն են մատուցում: Օրինակ, Ջիբութին Չինաստանին թույլ է տվել իր առաջին արտասահմանյան ռազմածովային բազան կառուցել Բաբ-էլ-Մանդեպի նեղուցի ափին, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի և Եվրոպայի միջև ծովային փոխադրումների հիմնական ուղու վրա:

Ամերիկյան մայրցամաքում Չինաստանն իրականացնում է գլոբալ ռազմավարական նշանակության մի նախագիծ: Դա Նիկարագուայի ջրանցքի կառուցումն է (երկարությունը կլինի մոտ 280կմ, խորությունը՝ 27կմ, լայնությունը՝ 226-530մ, կծախսվի մոտ 40մլրդ դոլար), որը կկապի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները Նիկարագուայի լճի միջով: Երբ այն սկսի գործել, այն իր վրա կվերցնի ծովային բեռնափոխադրումների միջազգային շրջանառության 3,9%-ը: Բացի այդ, Չինաստանը մտադիր է 10 տարվա ընթացքում հատկացնել մոտ 250մլրդ դոլար Պերուում և Բրազիլիայում տարբեր ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում՝ ամբարտակների կառուցում, հանքավայրերի մշակում, գետերի յուրացում և ողջ Հարավային Ամերիկայով 5311 կմ երկարությամբ բարձր արագության երկաթուղու կառուցում:

Մյուս ռազմավարական նշանակության ջրանցքը կառուցվում է Թայլանդում, Կրա պարանոցով, որի երկարությունը կլինի 100կմ, իսկ խորությունը՝ 26մ: Կրայի ջրանցքը Չինաստանին թույլ կտա վերահսկողություն տակ վերցնել աշխարհի նավթային ծովային փոխադրումների 1/3-ը և բոլոր բեռնափոխադրումների 1/4-ը:

Հատկանշական է, որ չինացիները սկսել են մեծ արագությամբ ակտիվներ գնել ԱՄՆ տարածքում: Եթե 2009-ին այդ նպատակի համար ծախսվել է 100մլն դոլար, ապա միայն այս տարվա առաջին կիսամյակում՝ 5մլրդ:

Իսկ վերջում նշենք, որ անցյալ ամիս Չինաստանի Հուբեյ նահանգի Ծինճոու քաղաքում բացվել է պատերազմի և հարստության աստված Գուան Յույի 59 մետրանոց արձանը, որը պատված է բրոնզով և կշռում է 1200 տոննա: Գիտենալով այն, որ չինացիները խորհրդանշաններին շատ մեծ ուշադրություն են դարձնում և ոչինչ հենց այնպես չեն անում, այս հսկայական արձանի բացումը մտածելու տեղիք է տալիս…

 

 

 

 

news.am

Ռուսաստանում թուրքերին աշխատանքային քվոտաներ տրամադրվում են հիմնականում շինարարության ոլորտում

 

 

Հայաստանում աշխատանքային միգրացիա է եղել նաեւ նախկինում: Ավագ սերնդի քաղաքացիները կհիշեն այն ժամանակները, երբ սեզոնին «խոպանչիներն» ամբողջ բրիգադներով մեկնում էին Ռուսաստան, նաեւ Ղազախստան, որտեղ հիմնականում շինարարական աշխատանքներով էին զբաղվում: ԽՍՀՄ-ում առեւտուրը պետության մենաշնորհն էր, այդ պատճառով այդ ոլորտում թույլ էր տրվում մուտք ունենալ միայն, այսպես կոչված, «կոլտնտեսական շուկաներին»:

Այն հեռավոր տարիներին սեզոնային միգրանտների կոնտինգենտը մեծամասամբ կոլտնտեսականներով էր ներկայացված: Համալրում տեղի ունեցավ հայրենական արդյունաբերության փլուզումից հետո: Գյուղաբնակներին (կոլտնտեսականի կարգավիճակը ֆերմերի փոխարինած) հավելվեցին քաղաքաբնակ գործազուրկները:

Ռուսաստանի աշխատանքի ընդարձակ շուկան շատ երկրների, հատկապես հետխորհրդային տարածքի աշխատանքային միգրանտների է գրավում: Այս ոլորտում թվերը բավական ազդեցիկ են: Այսպես՝ ընթացիկ տարվա ապրիլին Ուզբեկստանի 1,8 մլն քաղաքացի է Ռուսաստանում աշխատել: Հայաստանի ցուցանիշն առավել համեստ է՝ չի հասել 0,5 մլն մարդու:

Առեւտրի ազատականացմանը զուգահեռ՝ մեր միգրանտների մի մասը սկսեց զբաղվել այս ոլորտում՝ մանրածախ եւ ոչ խոշոր մեծածախ: Սակայն մեր միգրանտների ավանդական ոլորտը՝ շինարարությունը, նախկինի պես, առաջատարների թվում է:

Վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը, ի թիվս այլ հարցերի, կհանգեցնի Ռուսաստանում Թուրքիայի շինարարական կազմակերպությունների, նաեւ քաղաքացիների աշխատանքի համար սահմանափակումների չեղարկմանը: Նշենք, որ անցյալ տարի Ռուսաստանում աշխատանքային քվոտաներ են տրամադրվել Թուրքիայի 54,7 հազար քաղաքացիների, 51,2 հազարից ավելի քվոտան ուղղակի կամ անուղղակի վերաբերել է շինարարությանը: Ըստ որում՝ թուրք շինարարների համար ամենատարածված մասնագիտություններն են արմատուրագործները, բետոնագործները եւ մոնտաժողները:

Իհարկե, ուռճացված կլինի մտածել, որ սահմանափակումների չեղարկումից հետո թուրք շինարարաների եւ հետխորհրդային տարածքի երկրների նրանց գործընկերների  միջեւ մահացու մրցակցություն կսկսվի: Նշենք, որ Թուրքիայի մի շարք շինարարական կազմակերպություններ (Enka, Esta Construction, Renaissance Construction եւ այլն) Ռուսասատանում շարունակել են աշխատել նաեւ Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցների սահմանումից հետո:

Այստեղ խնդիրն այն է, թե ում են բաժին հասնում (եւ ապագայում էլ բաժին կհասնեն) շինարարական աշխատանքների երկարաժամկետ եւ հուսալի պայմանագրերը: Հաշվի առնենք, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանում բնակարանային շինարարությունը մեկ տասներորդ մասով կրճատվել է: Սակայն 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին Ռուսաստանում ծավալվում է սպորտային նոր օբյեկտների շինարարություն եւ հների վերակառուցում: Անցյալ տարի, օրինակ, նախատեսվում էին 95 մլրդ ռուբլուց ավելի արժեքով շինարարական աշխատանքներ, սակայն այդ գումարից ծախսվել է ընդամենը 3,1 տոկոսը:

 

Սմբատ Գրիգորյան