Լավրովի և Քերիի բանակցությունները տեղի կունենան Ժնևում օգոստոսի 26-ին
https://parstoday.ir/hy/news/world-i31807-Լավրովի_և_Քերիի_բանակցությունները_տեղի_կունենան_Ժնևում_օգոստոսի_26_ին
ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցությունները տեղի կունենան Ժնևում օգոստոսի 26-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 10:43 Asia/Tehran
  • Լավրովի և Քերիի բանակցությունները տեղի կունենան Ժնևում օգոստոսի 26-ին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցությունները տեղի կունենան Ժնևում օգոստոսի 26-ին։

Այս մասին TASS գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 26-ին Ժնևում կկայանան Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցությունները»,- նշել են նախարարությունում։

Ինչպես սպասվում է՝ հանդիպման գլխավոր թեման կդառնա Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակաահաբեկչական համագործակցությունը։

Ավելի վաղ երկու երկրների փորձագետները խորհրդակցություններ էին անցկացրել Ժնևում, որտեղ քննարկվել էր նման փոխգործակցության հնարավորությունը։

1in.am