ԱՄՆ-ն չի աջակցում քրդերի անկախությանը. Քերրի
https://parstoday.ir/hy/news/world-i32152-ԱՄՆ_ն_չի_աջակցում_քրդերի_անկախությանը._Քերրի
ԱՄՆ-ն հանդես է գալիս միասնական Սիրիայի պահպանման օգտին և չի աջակցում քրդերի անկախությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է TASS-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 05:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն չի աջակցում քրդերի անկախությանը. Քերրի

ԱՄՆ-ն հանդես է գալիս միասնական Սիրիայի պահպանման օգտին և չի աջակցում քրդերի անկախությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է TASS-ը:

«Մենք միասնական Սիրիայի կողմնակից ենք: Մենք չենք աջակցում անկախության քրդական նախաձեռնությանը: Քրդական որոշ տարրերի հետ աշխատանքը  իրականացվել է որոշակի սահմանափակ հիմքերով», - հայտարարել է Քերրին՝ Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

Ռուսասկան ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ քրդերը պետք է մնան սիրիական պետության մի մաս:

«Մենք ամերիկացի գործընկերների հետ հաստատել ենք քաղաքական գործընթաց վերսկսելու անհրաժեշտությունը, որին պետք է մասնակցեն սիրիական հակամարտության բոլոր կողմերը: Քրդերը այդ գործընթացում պետք է լիակատար ներկայացված լինեն, նրանք պետք է մնան սիրիական պետության մի մասը և դառնան խնդրի լուծման մի կողմը», -ասել է Լավրովը:

Tert.am