Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում. «Արևելք»
https://parstoday.ir/hy/news/world-i32377-Տաղանդավոր_հայ_ջութակահարը_նվագում_է_սիրիացի_փախստականների_ճամբարներում._Արևելք
Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Օգոստոս 28, 2016 13:17 Asia/Tehran
  • Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում. «Արևելք»

Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար: Այս մասին գրում է «Արևելք»-ը:


Իսպանական մամուլը նրա մասին գրում է, որ երաժիշտը նույնպես «պատերազմի զոհ» է. 1970-ականներին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ծննդավայրն ու գաղթել Եվրոպա, որտեղ Արա Մալիքյանը ջութակի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:

Այժմ նա կարող է մի փոքր ուրախություն պատճառել մանկությունից զրկված հազարավոր երեխաների: Երաժշտի խոսքերով,  նրանցից շատերն առաջին անգամ են ջութակ տեսնում, երեխաները պարում էին  ջութակի երաժշտության ներքո, զարմանքով դիպչում գործիքի լարերին:

Արա Մալիքյանը նրանց պատմել է, որ ջութակն իրեն փրկել է փախստականության ճանապարհին, իսկ այժմ նա ուզում է դրանով իրազեկել աշխարհին՝ սիրիացի ժողովրդի այսօր վիճակի մասին:

Արա Մալիքյանը նվագել է ութ տարեկանից: Ուսանել է Հաննովերում ե Լոնդոնում:
Պագանինիի և Մենդելսոնի փառատոներում արժանացել է առաջին մրցանակների:
Անդամ է լարային գործիքներ նվագողների մրցանակակիրների համաշխարհային դափնեկիր խմբի:
Համատեղ ելույթներ է ունեցել Գրենոբլի, Ցյուրիխի, Բուդապեշտի, Բելգրադի նվադախմբերի հետ, թողարկել է ձայնապնակներ:

 

panorama.am

28/8/2016