Քերին «լավ երկխոսություն» է համարել Սիրիայի հարցով Մոսկվայի ու Վաշինգտոնի բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i32794-Քերին_լավ_երկխոսություն_է_համարել_Սիրիայի_հարցով_Մոսկվայի_ու_Վաշինգտոնի_բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «լավ երկխոսություն» է համարել Սիրիայի հարցով Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն դադարեցնել բռնությունն այդ մերձավորարևելյան երկրում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2016 08:38 Asia/Tehran
  • Քերին «լավ երկխոսություն» է համարել Սիրիայի հարցով Մոսկվայի ու Վաշինգտոնի բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «լավ երկխոսություն» է համարել Սիրիայի հարցով Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն դադարեցնել բռնությունն այդ մերձավորարևելյան երկրում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Դա լավ երկխոսություն է»,- հայտարարել է Քերին՝ շփվելով Նյու Դելիի ուսանողների հետ։

«Մեծ հույս ունեմ, որ եթե մենք կարողանանք քննարկումերով մի քանի հարց լուծել, ապա կունենանք առաջ շարժվելու հնարավորություն՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու և որոշակիորեն դինամիկա փոխելու համար»,- հավելել է նա։

1in.am