Լավրովն ու Քերին հեռախոսով քննարկել են Սիրիայի շուրջ համագործակցության հեռանկարները
Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի փոխգործակցության հեռանկարները հինգշաբթի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Ուշադրության կենտրոնում եղել է իրավիճակը Սիրիայում, ներառյալ այնտեղ կուտակված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ռուս-ամերիկյան փոխգործակցության հեռանկարները։ Լավրովը կրկին ուշադրություն է դարձրել ԱՄՆ-ի հետ կապված սիրիական ընդդիմության կազմավորումների շուտափույթ տարանջատման անհրաժեշտությանը նրանց անվան ներքո թաքնվող ահաբեկիչներից, որոնք պարունակում են ակտիվ հարձակողական գործողություններն ու վայրագությունները զավթված տարածքներում»,- ասվում է ԱԳՆ կայքում։
1in.am/
1/9/2016