Էրդողանը կատաղել է ԱՄՆ-ի հայտարարությունից
https://parstoday.ir/hy/news/world-i3592-Էրդողանը_կատաղել_է_ԱՄՆ_ի_հայտարարությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ կատաղեցրել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Սիրիայի քրդերից կազմված YPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր) զինված կառույցը ահաբեկչական չի համարում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2016 06:51 Asia/Tehran
  • Էրդողանը կատաղել է ԱՄՆ-ի հայտարարությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ կատաղեցրել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Սիրիայի քրդերից կազմված YPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր) զինված կառույցը ահաբեկչական չի համարում։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը երկրի գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ խիստ տոնով արձագանքել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը։ «Հեյ, Ամերիկա, մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկչական YPG-ի հետ։ Ինչպես որ PKK-ն է ահաբեկչական, այնպես է YPG-ն է ահաբեկչական»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ինքը տխրում է, երբ Թուրքիայի դաշնակից երկրները օգնում է Սիրիայի քրդերի YPG-ին։