Մամուլի տեսություն 24-09-2016
https://parstoday.ir/hy/news/world-i35992-Մամուլի_տեսություն_24_09_2016
Այն ինչ անցնում է Սիրիայում, մարդկային աղետից ու պատերազմից բացի, աշխարհում եզակի բարդություն ներկայացնող հարց է համարվում: Քանզի այստեղ սեղանին է դրված տարածաշրջանային երկրների ու գերտերությունների , նաև ահաբեկչական խմբավորումների շահերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2016 12:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   24-09-2016

Այն ինչ անցնում է Սիրիայում, մարդկային աղետից ու պատերազմից բացի, աշխարհում եզակի բարդություն ներկայացնող հարց է համարվում: Քանզի այստեղ սեղանին է դրված տարածաշրջանային երկրների ու գերտերությունների , նաև ահաբեկչական խմբավորումների շահերը:

«Համշահրի»

Պատերազմ՝ Սիրիայի սահմաններից դուրս

 

 

Այն ինչ անցնում է Սիրիայում, մարդկային աղետից ու պատերազմից բացի, աշխարհում եզակի բարդություն ներկայացնող հարց է  համարվում: Քանզի այստեղ սեղանին է դրված տարածաշրջանային երկրների ու գերտերությունների , նաև ահաբեկչական խմբավորումների շահերը:

Այստեղ ամեն ինչ ասես կրկնվում է : Պատկերները, տեսակետները, հանդիպումները, բանակցությունները, դիվանագիտական ժեստերը, բանավեճերը, բոլորը համարվում են սիրիական պատերազմի բաղադրիչները:

ԱՄՆ Պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը  կայացավ լրագրողների սպասողական պայմաններում: Երկու վետերան դիվանագետները սկզբում քննարկեցին հնգամյան պատերազմի ներքին , ապա տարածաշրջանային կողմերը: Թեև ՄԱԿ-ի նստաշրջանում ունեցած ելույթում, ԱՄՆ նախագահ ՝ Բարաք Օբաման Իրանին և Սաուդյան Արաբիային է ճանաչել սիրիական պատերազմում բախվող կողմերը, սակայն նվազագույնը վերջին շաբաթների իրադարձություններն ապացուցել են, որ դա երկրի սահմաններից դուրս պատերազմ է: Պատերազմ, որտեղ կիրառվում են ոչ միայն կործանիչներ ու հրթիռներ, իսկ զոհերն են ոչ միայն սիրիացիներն են: ԱՄՆ-ն միտում է ապացուցել, որ Ռուսաստանին վստահել չարժե և խնդիրը պետք է լուծել Վաշինգտոնի օգնությամբ: Ռուսաստանը սակայն այս պատերազմը դիտում է որպես իր հեղինակությունը վերականգնելու հնարավորություն ՝ այն էլ Ուկրաինայում կորցրած հեղինակության : Երկու գերտերությունների առճակատմումը դիտում է միջազգային հանրությունը : Այստեղ ԶԼՄ-ները մեկ միավոր են տվել Պուտինին՝ իր զգոնության համար, իսկ մեկ բացասական միավոր Օբամային՝ իր թերությունների համար: Այս դատողության համար հիմք է հանդիսանում այն, որ Օբաման պետք է Ռուսաստանից անհապաղ անցներ Իրաքի և Լիբիայում պատերազմական ոճով Սիրիայում մարտական գործողությունների: Այս առճակատումը ծավալվելու է Օբամայի կառավարության գործունեության վերջին մի քանի ամիսներին, սակայն մնացած մի քանի ամիսներին, ոչ սիրիական պատերազմի ճակատագիրն է որոշվելու , ոչ էլ հաղթող կամ պարտվող կողմը:

 

 

 

 

1in.am

Այն, ինչ Բաքվին անհանգստացրել է Իսկանդերից ավելի

 

 

Հայաստանի անկախության տարեդարձի առիթով կազմակերպված ռազմական շքերթին Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռների և մի շարք այլ նոր տեսակի սպառազինության ցուցադրությունն Ադրբեջանում արժանացել է ոչ միայն մամուլի, այլև իշխանության արագ արձագանքին: Համենայնդեպս, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ալիևի հրահանգով, որում քննարկվել են ուշագրավ հարցեր: Մասնավորապես, ինչպես տարածվել է պաշտոնական հաղորդագրությամբ, խորհրդակցությանը հատուկ ուշադրության է արժանացել հետախուզական գործունեության բոլոր տեսակների ուժեղացմանը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հիմքով, հակառակորդի վերահսկած տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց հնարավորությունների գնահատման և խոցման հաջորդականության սահմանման նպատակով: Սա բավական մարտաշունչ արձագանք է, ինչը սակայն նաև տրամաբանական է, քանի որ Հայաստանն էլ իհարկե ցուցադրել է ռազմատեխնիկական առումով ազդեցիկ մկաններ: Տվյալ պարագայում ադրբեջանական հաղորդագրության մեջ հետաքրքրական են շեշտադրումները:

Խոսելով հետախուզական աշխատանքի մասին՝ Ադրբեջանը, ըստ էության, կարծեք թե ակնարկում է այն, որ Հայաստանն իրականում չունի այն հզորությունները, որ ցուցադրել է, հետևաբար դեռ կարիք կա պարզելու, թե արդյոք դրանք առկա՞ են, այսպես ասած, զորահանդեսից դուրս: Այս «վարկածն» իհարկե նոր չէ: Ավելին՝ այս վարկածը ոչ միայն ադրբեջանական ծագում ունի, այլ շրջանառվել է նաև ռուսաստանցի փորձագետների շուրթերից, որոնք հայտարարել են, թե իրականում այդ Իսկանդերը հայկական ուժերինը չէ, այլ Ռուսաստանի ռազմակայանինն է, և այն ուղղված չէ Ադրբեջանին: Դժվար է ասել, թե ռուսական փորձագետները ինչպես են մոտիվացվում, նրանց մոտիվացիոն աղբյուրները Կրեմլում են, թե Բաքվում, կամ ավելի շուտ որ մի փորձագետի մասով որտեղ է գտնվում մոտիվացիոն աղբյուրը: Սակայն այստեղ իհարկե իրավիճակը բավականին նուրբ և բարդ է՝ նկատի ունենալով այն, որ ադրբեջանցիները գուցե ոչ թե հայկական կողմի, այլ ռուսական կողմի, այսպես ասած, «ազնվությունն» են դնում կասկածի տակ: Այն իմաստով, որ նրանք գուցե թե չեն հավատում ռուսական այն հավաստիացումներին, որ իսկանդերները իրականում հայկական չեն և ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

Բանն այն է, որ Իսկանդերը լոկ սպառազինության տեսակ չէ: Իսկանդերը նաև քաղաքականություն է, հետեւաբար Իսկանդերի մասին հայտարարությունը նաև քաղաքական հայտարարություն է: Այս տեսանկյունից հարկ է դիտարկել մի նրբերանգ: Երբ Ռուսաստանը ԱՄՆ հետ բանավիճում էր եվրոպական հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի հարցով, որ ԱՄՆ-ը ցանկանում է տեղակայել արևելաեվրոպական պետություններում, Մոսկվան խաղարկում էր հենց Իսկանդերի հանգամանքը՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ը տեղակայի այդ ՀՀՊ-ն Ռուսաստանի սահմանների մոտ, ապա Ռուսաստանն էլ Կալինինգրադում կտեղակայի Իսկանդեր համակարգեր: Կալինինգրադը, ինչպես հայտնի է, ՌԴ տարածք է: Տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանն իրավասու է իր սպառազինությունը տեղակայել իր տարածքում: Բայց կան նաև սպառազինության տեսակներ, որ նույնիսկ միջուկային տերությունները փաստորեն չեն կարող կամայականորեն տեղակայել և դրանք գործածում են որպես քաղաքական խաղաքարտեր:

Այդպիսով, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում Իսկանդերի տեղակայումը Կովկասում, առավել ևս, երբ հայտարարվում է ոչ թե ռուսական ռազմակայանում դրանց տեղակայման մասին, այլ այն մասին, որ դրանք պատկանում են Հայաստանին: Եվ հատկանշական է, որ այդ հայտարարությունը խոշոր հաշվով չի առաջացնում քաղաքական միջազգային որևէ աժիոտաժ, չի առաջացնում անհանգստության ազդակներ Արևմուտքում, նաև Իրանում: Եվ սա վկայում է թերևս այն մասին, որ Հայաստանում Իսկանդերի տեղակայման մասին հայտարարությունը խոշոր հաշվով հանդիսանում է յուրօրինակ աշխարհաքաղաքական կոնսենսուս տարածաշրջանային անվտանգության հարցում: Սա իրապես կարող է անհանգստացնել Բաքվին, առավել ևս, որ այստեղ արդեն Իսկանդերի լինել-չլինելը կամ պատկանելությունը չէ խնդիրը, այլ հենց դրա մասին հայտարարության հարցում կոնսենսուսի առկայությունը: Եվ այստեղ Բաքուն իսկապես ունի իրավիճակը հասկանալու անհրաժեշտություն, այլապես չէր լինի արագ արձագանքը ՊՆ խորհրդակցության տեսքով: Բաքվում անկասկած հասկացել են, որ այստեղ գործ չունեն միայն Հայաստանի սպառազինության մասշտաբի կամ հայ-ռուսական գործակցության մասշտաբի հետ, այստեղ ձևավորված է ավելի լայն մասշտաբ, և ըստ էության՝ բոլորովին պատահական չէ նաև, որ Իսկանդերից բացի, Հայաստանի ռազմական շքերթում առկա են եղել նաև ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետությունների դրոշներ: