Տարածաշրջանի բոլոր երկրներին պետք է ներառել Սիրիայի հարցով բանակցություններին. Օլանդ
Հոկտեմբեր 11, 2016 14:37 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման բանակցություններին պետք է ներառել տարածաշրջանի բոլոր երկրներին, Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Անհրաժեշտ են բանակցություններ՝ ուղղված Սիրիայում հակամարտության դադարեցմանը, և դրանց ներառել և՛ տարածաշրջանի երկրներին, և՛ Ռուսաստանին, և՛ Թուրքիային, և՛, հավելում եմ, Իրանին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում։
«Մենք ունենք բոլոր երկրների աջակցության կարիքը, որոնց վերաբերում է սիրիական ողբերգության խնդիրը»,- հավելել է նա։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։
1in.am
Պիտակ