Մամուլի տեսություն 14-10-2016
https://parstoday.ir/hy/news/world-i38407-Մամուլի_տեսություն_14_10_2016
Անտոնիո Գուտիերեշը, ով տասը տարի շարունակ ղեկավարել է փախստականների գերագույն կոմիսարիան, այսօր նոր շունչ է հաղորդել թուլացված ու վստահության կարոտ կազմակերպությանը: Պան Գի Մունին չհաջողվեց ոչ՛ կազմակերպության ոչ՛ ներսում, ոչ էլ դրսում իրականացնել պաշտոնի հետ կապված հույսերը: Չկարգավորվեցին խոշոր հակամարտությունները, այդ թվում Սիրիայի ճգնաժամը: ՄԱԿ-ին չհաջողվեց ի կատար ածել նույնիսկ երկար սպասված բարեփոխումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2016 12:44 Asia/Tehran
  • Մամուլի  տեսություն  14-10-2016

Անտոնիո Գուտիերեշը, ով տասը տարի շարունակ ղեկավարել է փախստականների գերագույն կոմիսարիան, այսօր նոր շունչ է հաղորդել թուլացված ու վստահության կարոտ կազմակերպությանը: Պան Գի Մունին չհաջողվեց ոչ՛ կազմակերպության ոչ՛ ներսում, ոչ էլ դրսում իրականացնել պաշտոնի հետ կապված հույսերը: Չկարգավորվեցին խոշոր հակամարտությունները, այդ թվում Սիրիայի ճգնաժամը: ՄԱԿ-ին չհաջողվեց ի կատար ածել նույնիսկ երկար սպասված բարեփոխումները:

«Համշահրի»

ՄԱԿ-ը և բարեփոխումները նոր ղեկավարության օգնությամբ

 

Արդյոք հիմնադրման 71-ամյակի սեմին, նոր գլխավոր քարտուղարի օգնությամբ, ՄԱԿ-ին հաջողվելո՞ւ է շնչել:

Անտոնիո Գուտիերեշը, ով տասը տարի շարունակ ղեկավարել է փախստականների գերագույն կոմիսարիան, այսօր նոր շունչ է հաղորդել թուլացված ու վստահության կարոտ կազմակերպությանը: Պան Գի Մունին չհաջողվեց  կազմակերպության ոչ՛ ներսում, ոչ էլ դրսում իրականացնել պաշտոնի հետ կապված հույսերը: Չկարգավորվեցին խոշոր հակամարտությունները, այդ թվում Սիրիայի ճգնաժամը: ՄԱԿ-ին չհաջողվեց ի կատար ածել նույնիսկ երկար սպասված բարեփոխումները:

1945 թ.-ին , երբ նոր էր ավարտվել երկրորդ համաշխարհայինը, ատոմային ռումբը Ճապնիայում խլեց հազարավոր մարդկային կյանքեր: Այն ժամանակ արդեն փոփոխությունն անհրաժետ էր: ՄԱԿ-ին վստահվեց անվտանգության ու խաղաղության հաստատման, երկրների միջև բարեկամական հարաբերություններ ստեղծելու , մարդու իրավունքների ու ժողովրդավարության ամրապնդման կարևոր պարտականությունը:

Երկրորդ համաշխարհայինից հետո, ՄԱԿ-ը դարձավ անկարող: Իսկ այսօր կազմակերպության հասցեին խիստ քննադատություններ են հնչում ՝ Սիրիայի պատերազմի պատճառով: Անվտանգության խորհուրդը՝ որպես ՄԱԿ-ի գործադիր մարմին, ամիսներ է ինչ, անգործունեության է մատնվել Հալեպի հարցում: Արդյոք հույսեր կան այդ կառույցում բարաեփոխումների հետ կապված: Ներկայիս ԱԽ-ն ունի 15 անդամ, որոնցից հինգը ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան , Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը համարվում են մշտական և վետոյի իրավունքի տեր անդամներ: 4-րդ խումբը, որում ընդգրկվում են Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան և Ճապոնիան, առաջարկում են անդամ երկրների թիվը բարձրացնել 25-ի ՝ հաշվի առնելով իրենց և աֆրիկյան երկու երկրների: Այս բարեփոխման արդյունքում , ԱԽ-ն աշխարհում ավելի մեծ թվով ներկայացուցիչներ է ունենալու ՝ աշխարհագրական տարածվածության առումով: Բացի դրանից, ՄԱԿ-ի բարեփոխումների կողմնակիցները, հատկապես կողմ են վետոյի իրավունքի մասին օրենքների փոփոխությանը: ԱԽ-ի որոշ անդամներ այդ իրավունքի օգնությամբ, խոչընդոտում են քայլերի իրականացումը:

Փախստականների հարցերում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն ասել է.-«Անցյալ շաբաթ ԱԽ-ին չհաջողվեց վերջ դնել Հալեպում իրականացվող օպերացիային: Անվտանգություն ասելով, ո՞ւմ անվտանգությունը նկատի ունեք, անշուշտ ոչ հալեպի բնակիչներինը»:

Այսօր պետք է սպասել և տեսնել, թե Անտոնիո Գուտիերեշին հաջողվելո՞ւ է ղեկավարման նոր քաղաքականությամբ, բարեփոխել ՄԱԿ-ի գործունեությունը ՝ իրականացնելով կազմակերպության ուսերին դրված գլխավոր պարտականությունը:

 

 

 

armlur.am

Ինչ սպասել ՀԱՊԿ-ի  նիստից

 

Երևանում իր աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ այդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանելու ՀԱՊԿ անդամ մի քանի պետությունների ղեկավարներ, բացառությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ով արդեն իսկ հայտարարել է, որ մրսածության պատճառով բաց կթողնի նիստը: Երևանյան գագաթնաժողովը հետաքրքիր է մի քանի պահերով և այդ իմաստով ինտրիգներ է պարունակում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը, որը պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ: Բացի այդ, սպասվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կխոսվի նաև Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ինչպես հայտնի է` վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվել: Ամենահավանական թեկնածուն շարունակում է մնալ Յուրի Խաչատուրովը, ով այժմ զբաղեցնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նրանից զատ շրջանառվում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, սակայն ամեն ինչի մասին պարզ կդառնա միայն վաղը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ  ՀԱՊԿ անդամ երկրները վաղվա նիստում հայտարարագիր կընդունեն` միջազգային անվտանգության վրա հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի տեղակայման ազդեցության հարցով,  ինչպես նաև առանձին հայտարարագիր` ղարաբաղյան հակամարտության հարցով: «Կընդունվի առանձին հայտարարագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, հայտարարագիր հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տեղակայման շուրջ միակողմանի գործողությունների` միջազգային անվտանգության և կայունության վրա ազդեցության հարցով», – լրագրողներին ասել է Ուշակովը: Այս առումով ևս հետաքրքիր զարգացումներ կարելի է սպասել:

 

 

 

galatv.am

Պուտինի այցի չեղարկումը եւ Օլանդի հետ նրա տարաձայնությունները

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է այցը Փարիզ, որը պետք է կայանար հաջորդ շաբաթ, հայտնում է The Wall Street Journal-ը: «Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարել է, որ նա պահանջել է, որ Փարիզում Պուտինի հետ հանդիպումը նվիրված լինի բացառապես Սիրիայում ստեղծված իրավիճակին, որտեղ Ռուսաստանի մասնակցությունը, որոշ փորձագետների խոսքերով, հավասարազոր է ռազմական հանցագործության»,- գրում են թղթակիցներ Լորա Միլզը եւ Մեթյու Դոլթոնը: Օլանդի խոսքերով՝ դրանից հետո Ռուսաստանի առաջնորդը որոշել է հետաձգել այցը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումն անհրաժեշտ է,- ասել է Օլանդը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նիստի ժամանակ: -Սակայն այն պետք է լինի անկեղծ, հակառակ դեպքում կդառնա աննպատակ»:

«Իր հերթին, Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այցը չեղյալ են համարել այն բանից հետո, երբ ժամանակացույցից հանվել է Փարիզում ուղղափառ եկեղեցու եւ մշակութային կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը: Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահն իր այցը Փարիզ կիրականացնի Օլանդի համար «հարմար ժամանակ»:

«Նախագահը չի հայտնվել մեկուսացման մեջ,- ավելացրել է Պեսկովը: -Նրա միջազգային խիտ ժամանակացույցը հակառակն է ապացուցում»: Թերթը մեկնաբանում է. «Այցի չեղարկումը Սիրիայի պատճառով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վատթարացման եւս մեկ նշան է»:

«Ֆրանսիան հանդես է գալիս կտրուկ դիրքորոշմամբ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է մտածեն Ասադի ռեժիմի դեմ ռազմական ուժի ուղղակի կիրառման մասին: Սպիտակ տունը դեմ է արտահայտվում ուղղակի ռազմական միջամտությանը»,- ասվում է հոդվածում:

«Իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարել է, որ հնարավոր է Ռուսաստանի առաջնորդների դեմ միջազգային դատարանում ռազմական հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով գործ հարուցվի»,- եզրափակում է The Wall Street Journal հանդեսը:

 

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան