Սիրիայի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի եւ Իրանի. Քերի
https://parstoday.ir/hy/news/world-i40087-Սիրիայի_խնդիրները_հնարավոր_չէ_լուծել_առանց_Ռուսաստանի_եւ_Իրանի._Քերի
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցի լուծումն անհնարին Է առանց Ռուսաստանի եւ Իրանի մասնակցության, բանակցային գործընթացից այս երկրների բացառումը կնշանակեր նոր խնդիրների ստեղծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2016 07:27 Asia/Tehran
  • Սիրիայի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի եւ Իրանի. Քերի

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցի լուծումն անհնարին Է առանց Ռուսաստանի եւ Իրանի մասնակցության, բանակցային գործընթացից այս երկրների բացառումը կնշանակեր նոր խնդիրների ստեղծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ահա թե ինչու մեկ տարի առաջ մենք ձեւավորեցինք Սիրիայի աջակցման միջազգային խումբը, որը ներառում Է հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, այդ թվում՝ Ռուսաստանին եւ Իրանին: Ոմանք ասում են՝ ինչու եք դուք բանակցությունների սեղանի շուրջ նստում նրանց հետ: Որովհետեւ նրանք ներքաշված են հակամարտության մեջ, համաձայնության մաս դառնալ առանց նրանց, նշանակում Է նոր խնդիրնաեր ստեղծել»,- ասել Է Քերին՝ ելույթ ունենալով Չիկագոյի միջազգային հարաբերությունների խորհրդում:

Քերին հավելել Է, թե դեռ հավատում Է, որ Սիրիայի հակամարտությունը կհաջողվի կարգավորել դիվանագիտության օգնությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am