Էր-Ռիադի ռազմական ինքնաթիռները կտեղակայվեն թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում. Չավուշօղլու
Փետրվար 14, 2016 08:15 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները կարող են առաջիկա օրերին ժամանել Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազա: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները Թուրքիա են ուղարկվելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին մասնակցելու համար: Նրա խոսքով` Սաուդյան Արաբիան ցանկանում է միանալ ռազմական օդային գործողություններին:
Չավուշօղլուն ընդգծել է, որ նույն ավիաբազայում են տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռները, որոնք մասնակցում են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին:
Չավուշօղլուն չի մասնավորեցրել, թե քանի ինքնաթիռ է մտադիր Սաուդյան թագավորությունն ուղարկել Թուրքիա:
Պիտակ