Էր-Ռիադի ռազմական ինքնաթիռները կտեղակայվեն թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i4009-Էր_Ռիադի_ռազմական_ինքնաթիռները_կտեղակայվեն_թուրքական_Ինջիրլիք_ավիաբազայում._Չավուշօղլու
Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները կարող են առաջիկա օրերին ժամանել Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազա: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2016 08:15 Asia/Tehran
  • Էր-Ռիադի ռազմական ինքնաթիռները կտեղակայվեն թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում. Չավուշօղլու

Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները կարող են առաջիկա օրերին ժամանել Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազա: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները Թուրքիա են ուղարկվելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին մասնակցելու համար: Նրա խոսքով` Սաուդյան Արաբիան ցանկանում է միանալ ռազմական օդային գործողություններին:

Չավուշօղլուն ընդգծել է, որ նույն ավիաբազայում են տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռները, որոնք մասնակցում են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին:

Չավուշօղլուն չի մասնավորեցրել, թե քանի ինքնաթիռ է մտադիր Սաուդյան թագավորությունն ուղարկել Թուրքիա: