Թուրքիան եւ Իսրայելը պատրաստ են համաձայնություն կնքել «բոլոր վիճելի հարցերի գծով»:
https://parstoday.ir/hy/news/world-i4309-Թուրքիան_եւ_Իսրայելը_պատրաստ_են_համաձայնություն_կնքել_բոլոր_վիճելի_հարցերի_գծով
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, այսօր հայտնել է թուրքական վարչակազմի մի ներկայացուցիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 12:20 Asia/Tehran
  • Թուրքիան եւ Իսրայելը պատրաստ են համաձայնություն կնքել «բոլոր վիճելի հարցերի գծով»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, այսօր հայտնել է թուրքական վարչակազմի մի ներկայացուցիչ:

Ըստ գործակալության` դա կարող է տարածաշրջանում երկու նախկին դաշնակիցների միջեւ հարաբերությունների վերականգնման ազդանշան լինել: Դրանք զգալիորեն վատացել էին այն բանից հետո, երբ 2010 թվականի մայիսին այսպես կոչված «ազատության նավաշարասյան» 6 նավեր փորձել էին ճեղքել Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը եւ մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ, բայց կանգնեցվել էին հրեական պետության իշխանութունների կողմից:

Իսրայելը «նավաշարասյան» հանդիմանը երկու ռազմական նավակ էր ուղարկել, որոնք պետք է նավերին ուղեկցեին Աշդոդ նավահանգիստ: Այնտեղ իշխանությունները խոստացել էին ստուգել բեռը եւ այն ՄԱԿ-ի ուղիներով փոխանցել Գազայի հատված:

Այն բանից հետո, երբ թուրքական «Մավի Մարմարա» նավի անձնակազմը հրաժարվել է կատարել իշխանությունների պահանջները, Իսրայելի զինծառայողները դեսանտ են իջեցրել նավի վրա: Իսրայելյան կողմի համաձայն` թուրքական նավում գտնվող մարդիկ գրոհել են հատուկ նշանակության ջոկատայինների վրա` հարձակվելով դանակներով եւ մահակներով: Դրանից հետո թուրքերին հաջողվել էր խլել մի զինվորի զենքը, սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում 9 թուրք ակտիվիստներ սպանվել են:

Արդեն 5 տարի է` Թուրքիան Իսրայելից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար եւ տուժածներից յուրաքանչյուրի ընտանքին 1 մլն դոլար փոխհատուցում կատարել: Թել Ավիվը մերժում է Անկարայի պահանջը` պնդելով, որ իր զինծառայողները գործել են միջազգային համաձայնագրերի եւ իրավունքի շրջանակում: Այդ միջադեպից հետո երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են: