Թուրքիայում նոր նույնականացման քարտերում ՄԻԵԴ-ի պահանջով կրոնը չի նշվելու
https://parstoday.ir/hy/news/world-i4402-Թուրքիայում_նոր_նույնականացման_քարտերում_ՄԻԵԴ_ի_պահանջով_կրոնը_չի_նշվելու
Թուրքիայում նոր տրամադրվող նույնականացման քարտերով զգալի փոփոխություն է տեղի ունեցել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 05:41 Asia/Tehran
  • Թուրքիայում նոր նույնականացման քարտերում ՄԻԵԴ-ի պահանջով կրոնը չի նշվելու

Թուրքիայում նոր տրամադրվող նույնականացման քարտերով զգալի փոփոխություն է տեղի ունեցել։

Թուրքական Evrensel-ի փոխանցամբ՝ թուրքական իշխանությունները հաշվի են առել ՄԻԵԴ-ի որոշումը՝ նույնականացման քարտի վրայից հանելով կրոնական պատկանելության բաժինը։ Սակայն անձի դիմումի հիման վրա այն կարող է ավելացվել նույնականացման քարտի վրա գտնվող էլեկտրոնային չիպին։

Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր Կարո Փայլանի հարցմանն ի պատասխան, Թուրքիայի ՆԳ նախարարը հաստատել է, որ նոր նույնականացման քարտերում կրոնի պատկանելության մասին տեղեկություն չի լինելու։