Ֆրանսիայի քայլերը առաջացրել են Իսրայելի զայրույթը
https://parstoday.ir/hy/news/world-i44101-Ֆրանսիայի_քայլերը_առաջացրել_են_Իսրայելի_զայրույթը
Օկուպացված տարածքներում արտադրված ապրանքները բացահայտելու մասին ԵՄ-ի վավերացրած օրենքի շրջանակներում Ֆրանսիայի ձեռնարկած քայլերը առաջացրել են Սիոնիստական ռեժիմի ղեկավարների զայրույթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 14:41 Asia/Tehran
  • Ֆրանսիայի քայլերը առաջացրել են Իսրայելի զայրույթը

Օկուպացված տարածքներում արտադրված ապրանքները բացահայտելու մասին ԵՄ-ի վավերացրած օրենքի շրջանակներում Ֆրանսիայի ձեռնարկած քայլերը առաջացրել են Սիոնիստական ռեժիմի ղեկավարների զայրույթը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ երեկ գիշեր պաշտոնական Փարիզը հրապարակել է օկուպացված տարածքներում՝ Հորդանանի արևմտյան շրջանում, Երուսաղեմի արևելքում և Գոլանի բարձունքներում արտադրված ապրանքները բացահայտելու մասին ԵՄ  հրամանգիրը:

Հրամանգրի մեջ ասված է.«Միջազգային օրենքների համաձայն, Գոլանի բարձունքները, Հորդանանի արևմտայն ափերը և Երուսաղեմի արևելյան հատվածը Իսրայելին չեն պատկանում»:

Հրամանգրի մեջ հստակեցվել է, որ նշված պատճառներով. այդ տարածքներում արտադրված ապրանքները Իսրայելի արտադրանք չեն համարվում: Սպառողներին իրազեկելու համար տվյալ արտադրության վրա պետք է նշվի արտադրության ճիշտ վայրը:

ԵՄ կողմից վավերացված հրամանագրից մեկ տարի անց, Ֆրանսիան իրականացրել է այս քայլը: