Էրդողանը չեղյալ է հայտարարել Ադրբեջան կատարելիք այցը
Փետրվար 18, 2016 05:28 Asia/Tehran
Անկարայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսի դեմ հարձակման պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել է փետրվարի 18-ին Ադրբեջան կատարելիք այցը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պայթյունի մասին լսելուց հետո հայտնել է, թե նպատակահրմար է գտնում չեղյալ հայտարարել է փետրվարի 18-ին Բաքվում կայանալիք թուրք-ադրբեւջանական ռազմավարական համագործակցության նիստը։ Ավելու ուշ որոշում կկայացվի հիշյալ նիստը մեկ այլ ժամանակ իրականացնելու մասին։
Նշենք, որ փետրվարի 17-ի երեկոյան զորամասից զինվորականներին տուն տեղափոխող ավոտբուսների դեմ հարձակում է տեղի ունեցել ռումբով բեռնված մեքենայով։ Հարձակման հետեւանքով սպանվել է 28 եւ վիրավորվել՝ 61 մարդ։
Պիտակ