ՄԱԿ-ը քննադատել է Եվրոպային
https://parstoday.ir/hy/news/world-i45601-ՄԱԿ_ը_քննադատել_է_Եվրոպային
ԵՄ քաղաքական գրասենյակին հղած նամակում, անդրադառնալով անցյալ տարի Եվրոպայի սահմաններում տիրող խառնաշփոթի հետևանքով զոհված կամ անճարությունից իրենց երկրներ վերադարձած փախստականներին, փախստականների հարցով ՄԱԿ-ի կոմիսար Ֆիլիպո Գրանդին միության երկրներին կոչ է արել փախստականներին առավելագույնս հովանավորելու համար բարեփոխել առկա քաղաքականությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 18:37 Asia/Tehran
  •  ՄԱԿ-ը քննադատել է Եվրոպային

ԵՄ քաղաքական գրասենյակին հղած նամակում, անդրադառնալով անցյալ տարի Եվրոպայի սահմաններում տիրող խառնաշփոթի հետևանքով զոհված կամ անճարությունից իրենց երկրներ վերադարձած փախստականներին, փախստականների հարցով ՄԱԿ-ի կոմիսար Ֆիլիպո Գրանդին միության երկրներին կոչ է արել փախստականներին առավելագույնս հովանավորելու համար բարեփոխել առկա քաղաքականությունները:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ԵՄ քաղաքական գրասենյակին հղած նամակում Ֆիլիպո Գրանդին միության երկրներին մեղադրել է սխալ և փախստականների ճգնաժամին չնպաստող քաղաքականություններ որդեգրելու մեջ:

Գրնադին այդ  երկրներին կոչ է արել հաշվի առնելով անցյալ տարվա ցավալի փորձը, ի մի բերել ուժերը , որպեսզի ցույց տան, որ Եվրոպան կարող է օգնել փախստականների ճգնաժամին աջակցող համաշխարհային շարժմանը: